Չինաստանը նավթի և գազի խոշոր պաշարներ է հայտնաբերել

Լուրեր

25.04.2024 | 14:15
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
25.04.2024 | 14:07
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Չերկասի և Դնեպրոպետրովսկի շրջաններին
25.04.2024 | 13:55
Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանը 7 ներկայացուցիչ կունենա կիսաեզրափակչում
25.04.2024 | 13:50
Հայկական որևիցե տարածք կամ թումբ հանձնվե՞լ է․ հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է, սահման ենք ֆիքսել․ Ալեն Սիմոնյան
25.04.2024 | 13:47
Ալիևը՝ Արցախից ռուս խաղաղապաների վաղաժամ դուրսբերման որոշման մասին
25.04.2024 | 13:36
16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 13:28
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
25.04.2024 | 13:25
Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել
25.04.2024 | 13:17
Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» ջրաղացը հրդեհի հետևանքով վնասվել է
25.04.2024 | 13:06
Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում շչակ է գործարկվելու
25.04.2024 | 12:54
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպանին ու պատվավոր հյուպատոսին
25.04.2024 | 12:46
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկոնությունը․ Սամանթա Փաուերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
25.04.2024 | 12:39
Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առիթով քրեական վարույթ է հարուցվել. 7 հոգի ձերբակալվել է
25.04.2024 | 12:32
ՀՀ ԱԺ-ն ՌԴ-ից գրություն չի ստացել․ խոսնակ
25.04.2024 | 12:26
ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու որոշումը
Բոլորը

Չինաստանի խոշորագույն նավթավերամշակող Sinopec ընկերությունը Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան-Ույգուր ինքնավար շրջանի Թարիմ ավազանում հայտնաբերել է նավթի և գազի նոր տարածք՝ մոտավորապես 100 միլիոն տոննա պաշարներով, գրում է Xinhua-ն:

Sinopec-ի Շունբեի նավթագազային հանքավայրի այս վերջին պաշարները գնահատվում են 88 միլիոն տոննա կոնդենսատային նավթ և 290 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, հայտնել է ընկերությունը:

Վերլուծաբանները նշում են, որ հայտնագործությունն է՛լ ավելի կբարելավի Չինաստանի էներգամատակարարումը և կօգնի երաշխավորել ազգային էներգետիկ անվտանգությունը:

Թարիմը Չինաստանի խոշոր նավթային ավազանն է, բայց նաև ամենադժվարներից մեկը ուսումնասիրության համար՝ իր ցամաքային կոշտ միջավայրի և ստորգետնյա բարդ պայմանների պատճառով: Այստեղ նավթի և գազի պաշարները թաղված են միջինում ավելի քան 7300 մետր խորության վրա:

Տաթև Ֆռանգյան