Իրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարին

Լուրեր

20.04.2024 | 15:51
Հաջողվեց 2 խոշոր իրադարձություն ունենալ. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ գործընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 15:43
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
20.04.2024 | 15:35
Հիմա իրադրության էական փոփոխություն կա․ Փաշինյանը՝ Տավուշում ռուսական հենակետերը հանելու մասին
20.04.2024 | 15:24
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է կյանքից զրկվել
20.04.2024 | 15:05
Հանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
20.04.2024 | 14:37
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
20.04.2024 | 14:08
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
20.04.2024 | 13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
20.04.2024 | 13:33
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցությունից․ ՀՀ-ն կբարձրացնի Արծվաշենի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 13:22
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
20.04.2024 | 13:15
«Սա հիանալի է»․ Փաշինյանը ստուգել է Մեդովկայի դպրոցի վերանորոգումը․ աշխատանքից ազատվածներ չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 12:55
Կիրանցի մի խումբ բնակիչներ և ընդդիմադիր գործիչներ փակել են ճանապարհը՝ դժգոհելով սահմանազատման հարցով ՀՀ-Ադրբեջան հայտարարությունից
20.04.2024 | 12:50
Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
20.04.2024 | 12:41
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
Բոլորը

Պաշտոնական այցով գտնվող Թեհրանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ին։

Ըստ հաղորդագրության՝ Ռաիսին հայտարարել է, որ երկու ժողովուրդները դարերով ապրել են բարիդրացիության պայմաններում՝ հավելելով, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները բոլոր ոլորտներում հաջողությամբ զարգանում են։

Իրանի նախագահը նաև ընդգծել է փոխադարձ այցերի կարևորությունը երկու երկրների հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից և համոզմունք հայտնել, որ Բաքվի և Թեհրանի բարեկամական ու եղբայրական հարաբերություններն առաջիկա տարիներին ևս հաջողությամբ կզարգանան։

Հասանովն իր հերթին տեղեկացրել է պատերազմից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված աշխատանքների մասին։

Հավելենք, որ Հասանովը ավելի վաղ հանդիպել էր Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին ու պաշտպանության նախարարին։

Էմմա Չոբանյան