Բաքվում ՌԴ դեսպանը՝ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության, «3+3» հարթակի և եռակողմ աշխատանքային խմբի մասին

Լուրեր

25.04.2024 | 17:04
Վրաստանում բանտից ազատ է արձակվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսը
25.04.2024 | 16:55
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
25.04.2024 | 16:50
Ժամանակին պետք է արձագանքեք և ավելի կոշտ․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՄԻՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:40
Ուկրաինայի պատերազմը գլխավոր սպառնալիքն է եվրոպական անվտանգության համար. Մակրոն
25.04.2024 | 16:31
Կարո՞ղ ա ազգովի անալիզի ենթարկվենք, ունենանք արյան բանկ, ԴՆԹ տվյալներ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:24
ՌԴ-ն Բելառուսում մի քանի տասնյակ միջուկային զենք է տեղակայել. Լուկաշենկո
25.04.2024 | 16:16
ՄԻՊ-ը դժգոհեց փաստաբանների վերաբերմունքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:07
Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները հայտնվեն Լեհաստանում, ՌԴ-ի համար ռազմական թիրախ կդառնան․ ՌԴ ԱԳ փոխնախարար
25.04.2024 | 15:59
Բողոքի ակցիաների վայրերից մի քանի տասնյակ բերման ենթարկված կա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.04.2024 | 15:55
Երեխաների նկատմամբ բռնությունների ծավալը մտահոգիչ է․ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 15:52
ՌԴ-ն ակնկալում է Փաշինյանի մասնակցությունը ԵՏՄ գագաթնաժողովին. Օվերչուկ
25.04.2024 | 15:50
Վարչապետի ասածն իմ անձնական կարծիքն էլ է. Ավանեսյանը` Տավուշում սահմանազատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 15:46
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը
25.04.2024 | 15:44
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
25.04.2024 | 15:41
Ռեզերվային դատավոր Տաթևիկ Մուրադյանը վերանշանակվել է Երևանի քրեական դատարանում
Բոլորը

Մոսկվան հետաքրքրված է «3+3» հարթակի շրջանակում Հարավային Կովկասում համագործակցության զարգացմամբ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

«Մենք կարծում ենք, որ «3+3» հարթակը կարող է զբաղվել վստահության ամրապնդման միջոցներով, առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցությամբ, ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայությամբ»,- ասել է Բոչարնիկովը։

Նա նշել է, որ չնայած Վրաստանը չի մասնակցել հարթակի առաջին հանդիպմանը, նրա տեղը պահպանվելու է, «Թբիլիսին միշտ կարող է միանալ»։

Անդրադառնալով Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբին՝ դեսպանն ասել է, որ ձևաչափը շատ արդյունավետ է, ընդհանուր լեզու է գտնվել։

«Բանակցություններն ընթանում են լավ, մասնագիտական առանցքում։ Ռուսաստանում բարձր են գնահատում նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը տարածաշրջանում իրավիճակի, տնտեսական կապերի կարգավորման հարցում, ինչը ձեռնտու կլինի բոլոր կողմերի համար։ Մենք լիովին կիսում ենք այդ մոտեցումը»,- ասել է Բոչարնիկովը՝ նշելով, որ եռակողմ աշխատանքային խումբը միտված է արագորեն ավարտել համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների չափանիշների որոշումը և Հարավային Կովկասում տրանսպորտային լոգիստիկ նախագծերի մեկնարկը տալ։
Բոչարնիկովը խոսել է նաև ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունից։ Նա նշել է, որ այս կամ այն կազմակերպությանը միանալու որոշումը, մասնավորապես՝ ԵՏՄ-ին անդամակցելը, յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։

«Մենք տեսնում ենք, որ ինտեգրումը ԵՏՄ-ին տնտեսական տեսանկյունից շահավետ է։ ԵՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն աճել է ավելի քան 4 տոկոսով, փոխադարձ առևտուրը՝ 30 տոկոսով, արտահանումն արտաքին շուկաներ՝ 41 տոկոսով։ Այսօր ԵՏՄ երկրներն ունեն թվային տեխնոլոգիաների ներդրման, փոքր ու միջին բիզնեսի աջակցության համագործակցության փորձ։ Բացի այդ, մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում այս կազմակերպությանն անդամակցելու հարցում»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԵՏՄ դիտորդ պետություն:

Էմմա Չոբանյան