Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, ինչպես նաև հիշյալ խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձը 2020թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին հանձնարարել է նույն քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի իր անունից հրահանգել՝ «Կյաժ» մականունով անձի սպանության համար ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» նշված քրեակատարողական հիմնարկի տեղամասերից մեկի կալանավորին, սակայն վերոնշյալ անձը հրաժարվել է կատարել հիշյալ հանձնարարությունը:

Այնուհետև, «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձի հանձնարարությամբ՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ անձը նշված հանձնարարության կատարմանը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պզե» մականվամբ անձի թեկնածությունը: Վերջինս, կրելով քրեական ենթամշակույթ ունեցող խմբավորման վարքագծի կանոնները, ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված՝ «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի տեսքով դրսից բերված հանձնուքներ է բաժանել նշված մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև 2021թ. հունվարի 18-ին և 24-ին վերջիններիս հանձնարարել է իրականացնել անկարգություններ՝ դրանով իսկ փաստացի իր անդամակցությունն ունենալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:

Բացի այդ, քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ կառավարության նախաձեռնած օրինագծի ընդունմանը խոչընդոտելու և իրենց անհամաձայնությունն ի ցույց դնելու համար, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձը, ունենալով հրահանգ, 2019թ. սեպտեմբերի 5-ին զանգվածային անկարգություններ է կազմակերպել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում 3-րդ և 4-րդ մասնաշենքերի խցերում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, հայհոյելով և վիրավորանքներ հնչեցնելով իրավապահ մարմինների ծառայողների հասցեին, ոտքերով և տարբեր առարկաներով հարվածել են խցերի դռներին և կերակրադռնակներին, կոտրել դրանք, այրել քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքի չոր խոտածածկի մի մասը, չեն ենթարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների՝ զանգվածային անկարգությունները դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին և անհնազանդություն են դրսևորել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:

Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: