Կարևոր է, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը բացահայտեն և վեր հանեն Արցախում միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Լուրեր

23.04.2024 | 20:09
Ուժերի հարաբերակցությունը պետական սահմանների պաշտպանության հարցում վատ է մեզ համար. Տիրան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:00
Հայաստանն ու Ադրբեջանը միևնույն կերպ շահագրգռված են ՌԴ-ից հեռավորություն պահելու հարցում․ Վալերի Սոլովեյ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:50
Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը ՀՀ-ին զինում են մեր դեմ․ Ալիևը կրկին դժգոհել է
23.04.2024 | 19:46
Բագրատաշենում ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:43
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
23.04.2024 | 19:36
Մեկնարկել է ջահերով երթը. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 19:32
Զարմացած եմ՝ Ադրբեջանը ՀՀ-ի վերահսկողությանը թողեց Ոսկեպարի ճանապարհը․ սա ռազմական առումով կարևոր հատված է․ Սամվել Մելիքսեթյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:28
Իրանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին
23.04.2024 | 19:20
Չեմ կարծում՝ ռուս խաղաղապահները, որոնք իրենց գործառույթը ԼՂ-ում ձախողել են, կարող են մնալ ՀՀ-ում. Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:13
Բռնության դեպքերի աճ, իրավապահների կողմից չարաշահումների անպատժելիություն․ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ կա ՀՀ-ին
23.04.2024 | 19:09
Զինվորական հագուստով քաղաքացիներ միացան ցուցարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:05
Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ
23.04.2024 | 18:48
Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-ն «արգելափակում է» Նախիջևանի հետ ճանապարհային կապ հաստատելու հնարավորությունը
23.04.2024 | 18:48
Ակցիա Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 18:41
Ես էլ իմ ձեռքերը կկտրեմ, Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին․ տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։

«Հունվարի 25-ին տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկում՝ «Զինված հակամարտություններում քաղացիական անձանց պաշտպանությունը» օրակարգի կետի ներքո, որը նախագահում էր Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթորեն։ Զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը։

Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հիշատակել է Նորվեգիայի պատմական ժառանգությունը հումանիտար գործունեության ոլորտում՝ նշելով, որ Հայաստանում հատուկ գնահատանքով են հիշում մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի առանցքային ներդրումն Առաջին աշխարհամարտից հետո հարյուր հազարավոր քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ Հայոց ցեղասպանության վերապրածների պաշտպանության գործում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ համաշխարհային համավարակի պայմաններում հրադադարի համաձայնագրի և միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ պատերազմի սանձազերծումը նախապես ծրագրված և իրականացված գործողություն էր հայ էթնիկ բնակչության մասնակի կամ ամբողջական ոչնչացման միտումով։ Ընդգծվել է, որ որևէ խեղաթյուրված մեկնաբանություն կամ ռազմական գործողության կեղծ արդարացումներ չեն կարող հերքել ճշմարտությունը ու գոյություն ունեցող փաստերը։

Նշվել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եզակի դերը Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքներին արձագանքելու և հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու գործում:

ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից շեշտվել է, որ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեությունը մեծ նշանակություն է ունեցել բնակչությանն անհրաժեշտ աջակցություն և ծառայություններ տրամադրելու գործում, որն իրականացվում է ականազերծման և բնակավայրերն ու գյուղատնտեսական տարածքները հազարավոր չպայթած զինամթերքից և պայթուցիկ նյութերից մաքրելուն զուգահեռ։

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը և միջազգային հանրությունը հնարավորություն և կարողություն ունենան բացահայտելու և վերհանելու միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները և ապահովելու, որ հակամարտային իրավիճակներում հայտնված մարդիկ չանտեսվեն, ինչպես նաև հասանելիություն ունենան միջազգային օժանդակությանը՝ մարդասիրության, չեզոքության, անաչառության և անկախության սկզբունքներին համահունչ»։