Կապամոնտաժվի՞ Սողոմոն Թեհլերյանի արձանը․ բողոքի ակցիաներն ու Անիի ղեկավարի պարզաբանումը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մի քանի օր է՝ Մարալիկի հրապարակում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ տարբեր ակցիաներ են տեղի ունենում, այնտեղ թարմ ծաղկեպսակներ են տեղադրվում ու ելույթներ հնչում, որ թույլ չեն տա ապամոնտաժել արձանը։

«Չփորձե՛ք մատով կպնել մեր հերոսի արձանին, մենք մեր արժեքները գնահատող ենք»,- հնչում են նման բովանդակությամբ ելույթներ, և ոչ միայն Հայաստանում բնակվող հայերի, այլև Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից։

Ծաղկեսպակների վրա գրված են Թեհլերյանի խոսքերը․ «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։

Factor.am-ն Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանից հետաքրքրվեց՝ արձանն ապամոնտաժելու որոշում կա՞, թե՞ թուրքական կողմի՝ Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնատաժելու մասին հնչեցրած ակնարկն է պարզապես առիթ դարձել ակցիաներ իրականացնելու համար։

«Այդպիսի հարց առաջադրված չէ, ես դա ընդամենը բամբասանք, պատի տակի խոսակցություն եմ համարում»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Հստակեցնող հարցին՝ ավագանու նիստերի ընթացքում նման հարց չի՞ քննարկվել, Արտակ Գևորգյանը պատասխանեց․ «Դա ավագանու գործառույթը չէ, բայց քանի որ մեր պատմական կարևոր արժեքի մասին է խոսքը, կարիքի դեպքում, բնականաբար, ավագանու հետ կունենանք քննարկում։ Բայց չեմ կարծում՝ մեր ունեցած պատմության անիվը քննարկելու կամ այլ լուծումներ տալու առիթ կունենանք։ Մենք ապրում ենք պետության մեջ, ի վերջո, կա պետական քաղաքականություն, և կարծում եմ՝ մեր Կառավարությունը, իշխանությունը հարցին որպես պատմական արժեքի կվերաբերվի»։

Գյումրեցի վաստակավոր նկարիչ-քանդակագործ Սամվել Պետրոսյանն էլ, որն արձանի հեղինակն է, ասաց․ «Մենք պատմական ճշմարտության հետ գործ ունենք, ես կերտել եմ պատմական ճշմարտությունը։ Արձանն ապամոնտաժեն, բայց պատմությունից ո՞ւր են փախչելու, Սողոմոն Թեհլերյանին միջազգային դատարանն է արդարացրել, վճիռը ո՞նց են անտեսելու»։

Նշենք, որ Սողոմոն Թեհլերյանի 4 մետրանոց հուշարձանը տեղադրվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով։

Արմիկ Մովսիսյան