Արմեն Սարգսյանին ոչնչացնելու ծրագիր է խափանվել. Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
28.03.2024 | 21:07
Թուրքիայի քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ տապալելու Էրդողանի կուսակցության թեկնածուին․ անդրադարձ
28.03.2024 | 20:46
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 զինյալ է սպանվել Շիֆայի հիվանդանոցում
28.03.2024 | 20:34
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
28.03.2024 | 20:15
Լավրովը հայտարարել է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
28.03.2024 | 20:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կասեն Փաշինյանին՝ վե՛րջ տուր խաղերիդ, ասա՝ ո՞ւմ հետ ես, ՌԴ-Արևմուտք պատերազմ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 19:44
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ

-Պարո՛ն Բաբաջանյան, նախագահի հրաժարականից խոսեց նաև վարչապետը, որը դրա մասին իմացել էր 35 ժամ առաջ։ Եվ հարցեր են առաջ գալիս Նիկոլ Փաշինյանի այն մտքից, որ նոր նախագահը պետք է ներդաշնակ լինի ԱԺ-ի մեծամասնության, Կառավարության հետ՝ հիշեցնելով Գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականի պահանջն ու Օնիկ Գասպարյանին հեռացնելու պատմությունը։ Ինչո՞վ ներդաշնակ չէր Արմեն Սարգսյանը, ինչի՞ն էր խանգարում կամ, մյուս կողմից էլ նայենք, ինչո՞ւ պետք է ներդաշնակ գործեր նախագահը՝ լինելով իշխանության առանձին ճյուղ։ 

-Ոչ թե քաղաքական մեծամասնությունն է իշխանության գլուխ, այլ ԱԺ-ն, և ես շատ կուզեի՝ վարչապետն իր գնահատականում ևս կենտրոնանար ոչ թե քաղաքական մեծամասնության՝ որպես առանձին բևեռի, այլ Ազգային ժողովի վրա՝ որպես իշխանության առանձին մարմին։ Ներդաշնակություն՝ չի նշանակում ամեն ինչի հետ համաձայն լինել։ Երկրի, պետականության համար կարևորագույն հարցերում, իրողություններն ու մարտահրավերների, սպառնալիքների մասշտաբները հաշվի առնելով, նաև՝ հանրային տրամադրությունները, կարծում եմ՝ նախագահն իր դիրքորոշումները պետք է ներդաշնակեցնի այդ բոլոր իրողություններին և ուղղություններին։

-Արմեն Սարգսյանը «սխալ» թույլ տվե՞լ է Ձեր նշած սկզբունքի համատեքստում։

-Ես ներգրավված եմ եղել Օնիկ Գասպարյանի հետ կապված թնջուկի հաղթահարման գործընթացում։ Այն ժամանակ Արսեն Թորոսյանը Կառավարության աշխատակազմի ղեկավարն էր, և մենք ինտենսիվ շփվում էինք՝ ես նախագահի հետ իմ մտերմությունն օգտագործում էի այդ ճգնաժամի հաղթահարման գործում։ Քանի որ ամեն օրը կարող էր կործանարար լինել պետության համար, նախագահին խորհուրդ էի տալիս այդքան երկար չսպասել՝ ցույցեր էին Բաղրամյան պողոտայում, ներքին և արտաքին մարտահրավերներ էին։

-Ի վերջո՝ եկեք հիշենք, որ այդ շրջանում գեներալները վարչապետի հրաժարականն էին պահանջել։

-Եվ ինքն անձնապես հանդիպում էր գեներալներին։ Կարող եմ բացահայտել մի արձանագրում, որ արեց նախագահն ինձ հետ առանձնազրույցում․ գեներալների հետ հանդիպման ժամանակ նրանցից շատերը խոսում էին ոչ թե երկրին պատուհասած մարտահրավերների և իրենց դերակատարության մասին, այլ նախագահից երաշխիք էին պահանջում իրենց անձնական ունեցվածքը այս կամ այն կերպ պահել-պաշտպանելու մասին՝ հաստատելով վարչապետի այն պնդումը, որ այս ամբողջ հրաժարականների շքերթը սովորական կոռուպցիոներների, գողերի, թալանչիների և պատերազմը խայտառակ տանուլ տված գեներալների պահանջն էր, և ոչ թե հայրենիքի առաջ կանգնած խնդիրներն արժանիորեն լուծելու գիտակցում։

-Նախագահին շատ հաճախ տեսնում էինք գործուղումներում՝ ներդրումային ծրագրերի մասին էին հայտարարվում։ Արմեն Սարգսյանը հրաժարականի տեքստում ակնարկում է՝ իր նախաձեռնությունները չէին ողջունվում «Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ: Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել՝ ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման»։ Արտաքին քաղաքական որևէ կոնտեքստ ունի՞ նախագահի հրաժարականը։ 

-Դուք խոսեցիք արտաքին քաղաքական հիմնահարցերից, իսկ ես կարծում եմ՝ նախագահի հրաժարականն էապես կախված կարող է լինել արտաքին քաղաքական հիմնահարցերի հետ։ Նա գտնվում էր ԱՄԷ-ում, որտեղ շատ կարևոր համաձայնագրերի շարքում նաև մի շարք կարևոր էներգետիկ հուշագրեր ստորագրվեցին։ Սա շարունակությունն է Էմիրություններում «Մադրաս» ընկերության հետ նախկինում կնքված հուշագրի, որն արդեն իրագործվում է։ Դա մեծ առաջընթաց էր ՀՀ-ի էներգետիկ կայունության և անկախության հարցում, իսկ սա շատ կարևոր արձանագրում է։ Իսկ վերջին հուշագիրը Մեծամորի ատոմակայանի կրկնակի հզորությունն ապահովող էր, և ՀՀ-ն էապես իր կախվածությունը զսպելու էր ՌԴ-ից։

-Այստեղ հիշեցնեմ, որ օրեր առաջ «Ռոսատոմ»-ն ու Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը Հայաստանում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցով հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։

-Այդ համաձայնագրի ստորագրումից երկու օր անց Գնել Սանոսյանը մեկնում է ԱՄԷ, որտեղ «Ռոսատոմ»-ի հետ կնքվում է երկու փոքր էներգաբլոկներ կառուցելու հուշագիր։ Սա նշանակում է, որ այդտեղ շահերի բախում կա, և Արմեն Սարգսյանը կարող էր ռուսական որոշ շրջանակներին անհանգստություն պատճառել, կարող էին նրան զգուշացնել, որ քո «կանաչ ծրագրերը» մեր աշխարհաքաղաքական պլաններին համահունչ չեն։ Սա հետաքրքիր փաստ է։ Դրան զուգահեռ՝ բացահայտեմ մի իրողություն, որը գալիս է լրացնելու իմ այս տեղեկությունը․ մենք հասկանում ենք, որ ՀՀ-ում ռուսական շահերը սպասարկող ռուսական 5-րդ շարասյան գործառույթն իրականացնում են Ռոբերտ Քոչարյանը և նրան աջակցող շրջանակները։ 2000-ականներին՝ Հոկտեմբերի 27-ից հետո, Արմեն Սարգսյանն ինչ-որ մի ծրագրով գտնվում էր ՀՀ-ում, և ինձ պատմել է անձնապես, որ իրեն ֆիզիկապես ոչնչացնելու ծրագիր է խափանվել, որն օրվա իշխանությունն է ծրագրել, և անձնապես՝ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանը մշտապես Արմեն Սարգսյանին համարել է գլխավոր մրցակից, սպառնալիք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան