Թանկարժեք բուժօգնություն՝ աշխատավարձի 3%-ի դիմաց․ համընդհանուր ապահովագրության խութերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
18.08.2026 | 14:57
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը
18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
Բոլորը

Կառավարությունը նախատեսում է 2023 թվականից համընդհանուր պարտադիր առողջական ապահովագրություն ներդնել։ Մեր անցկացրած փոքրիկ հարցումը քաղաքացիների շրջանում ցույց է տալիս, որ համակարգը սպասված է, բայց թերահավատության չափաբաժինը մեծ է։ Ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում։

Factor TV-ի հետ զրույցում պետական համակարգի աշխատակիցներից մեկը նշեց, որ իր փաթեթը ներառում է միայն ՄՌՏ հետազոտություն և վիրահատություն, եթե անհապաղ անհրաժեշտություն լինի։ Մինչդեռ երիտասարդներին նման միջամտություն հազվադեպ է անհրաժեշտ լինում, փոխարենը ներառված չեն ավելի կարևոր հետազոտություններ։

Ապահովագրական փաթեթները սահմանափակ ծառայություններ են ներառում։ Հաճախ շահառուն միայն բժշկին դիմելուց հետո է պարզում, որ իրեն անհրաժեշտ ծառայությունը ներառված չէ ցանկում։

Այս հարցն Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է՝ երեկ կայացած ասուլիսում ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախատեսում են հնարավորինս մեծ ծածկույթ ապահովել։

Գործող սոցփաթեթի շրջանակում առողջության բաղադրիչը, որ ապահովագրության տեսքով իրականացվում է, շատ փոքր մասնաբաժինն է այն ծառայությունների փաթեթի, որ պետք է տրամադրվի բնակչությանը, նշում է ԱՆ առողջապահական համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առողջապահական ծախսերի պատճառով մարդիկ հաճախ հայտնվում են եկամուտների ավելի ցածր խմբում։ Նախատեսվում է, որ ապահովագրությունը 90 տոկոսով կծածկի այն հիմնական ծառայությունները, որոնց համար մարդիկ ստիպված են լինում վճարել։ Ցանկում կներառվեն նաև թանկարժեք ծառայություններ, որոնք սոցիալական շատ խմբերի համար անհասանելի են։ Բացառություն կկազմեն էլեկտիվ պրոցեդուրաները, պլաստիկ վիրաբուժությունը, թանկարժեք ատամնաբուժական ծառայությունները, հիվանդանոցային առավել լավ պայմանները։ Ասում են՝ 100 տոկոսանոց ծածկույթ նույնիսկ հարուստ երկրներում չկա։

Բացի պետական համակարգի աշխատողներից, որ սոցփաթեթի շրջանակում օգտվում են առողջապահական ապահովագրությունից, Հայաստանում կա ևս մոտ 100․000 քաղաքացի, որ օգտվում է կամավոր ապահովագրությունից։ Նրանց համար ևս համընդհանուր ապահովագրությունը պարտադիր կդառնա։ Այս դեպքում գործատուն կարող է ամբողջությամբ իր վրա վերցնել ապահովագրավճարը, հակառակ դեպքում՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով գումար է ուղղվելու ապահովագրական վճարին․ 3 տոկոսը գործատուն կվճարի, 3 տոկոսը՝ աշխատողը։

Չաշխատող քաղաքացիների ներգրավվածության հարցը դեռ քննարկվում է։ Դիտարկվում է երկու տարբերակ՝ ուղղակի վճարման կամ ընտանիքի աշխատող, հայտարարագրված եկամուտներ ունեցող անդամի միջոցով։ Նախագիծը սպասում է Կառավարության հաստատմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան