Աչք փակեցիք ձեր թեկնածուի կեղծ փաստաթղթերի վրա․ դուրս եկեք կրկնակի ստանդարտներից․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

ԱԺ-ն քննարկում է ՀՌՀ անդամի պաշտոնում Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը:

«Ամբողջ դիսկուրսը, որին վերածվել է մեր ԱԺ-ն, իսկապես նման է  մանկական խաղին, թե ով վերջինը կխփի. վստահ եմ՝ դպրոցում, մանկապարտեզում և դեպի հասունացման ճանապարհին անցել եք այդ մանկական փուլը՝ ով ասաց, ով տակ չմնաց: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում նշեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Լիլիթ Գալստյանը շեշտեց, որ հանրային ազդակները բացարձակապես ԱԺ-ի օգտին չեն:

«Մի կողմում տեսնելով օրեցօր կործանվող պետականությունը, գրեթե օկուպացված Հայաստանը, թողնելով կարևոր կենսական օրակարգեր, ԱԺ-ում շարունակ ընթանում է մի մանկական դիսկուրս: Դրան զուգահեռ ունենք կործանվող Հայատան: Եվ հանկարծ պարզվում է, որ մեր երկրի նախագահը մի քանի երկրների քաղաքացի է եղել»:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը խարխափում է կրկնակի ստանդարտների մեջ:

«Հանձնաժողովի ՔՊ անդամները Ռուբեն Հակոբյանի թեկնածության քննարկման ժամանակ նշեցին, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի իմացության հարցը չքննարկվեց, այն դեպքում, երբ մեկ օր առաջ ՔՊ քվոտայով արդեն ՀՌՀ անդամ դարձած Արթուր Մանուկյանը ԱԺ-ում հայտարարեց, որ օրենքը չգիտի, կընտրվի՝ կսովորի:

Գալստյանը նաև նկատեց, որ ՔՊ պատգամավորները հանձնաժողովում խոսում են Ռուբիկ Հակոբյանի ոչ կոռեկտ արտահայտվելու մասին, այն դեպքում, երբ իրենց թեկնածուն «Յոժի»՝ Սերգեյ Դանիելեյանի հետ ոչ ցենզուրայի մեջ արտահայտություններով տեսահոլովակում է նկարահանվում:

«Աչք փակեցիք ձեր թեկնածուի՝ Արթուր Մանուկանի կեղծ փաստաթղթերի վրա»,- նշեց Գալստյանը և կոչ արեց կրկնակի ստանդարտներից դուրս գալ:

Մանրամասները՝ տեսանյութում: