Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի չեմպիոնները

Լուրեր

29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
Բոլորը

Հունվարի 21-ից 23-ը տեղի է ունեցել գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը։ Մրցմանը ներկա են գտնվել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Առաջնությանը 65 մարզիկ է մասնակցել Երևանի հրաձգության ՄՊՄԴ-ից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Գյումրիի մարզադպրոցից և Վանաձորի թիմից:

Օդամղիչ հրացան, 60 կրակոց վարժության տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Նարեկ Ադամյանը, իսկ նույն վարժության աղջիկների պայքարում՝ Միլենա Պողոսյանը: Օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց վարժության տղաների պայքարում ոսկե մեդալը նվաճել է Սևակ Արշակյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Էլմիրա Կարապետյանը: Վազող թիրախ, նորմալ վազք վարժության տղաների պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Գոռ Խաչատրյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Լիլիթ Մկրտչյանը:

Առաջնության արդյունքներով Տիգրան Մանուկյանը լրացրել է ՀՀ սպորտի վարպետի, Գևորգ Մելքոնյանն ու Միլենա Միասարյանը՝ ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի, իսկ Գոռ Մանուչարյանը՝ ՀՀ 1-ին կարգերը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են դիպլոմներով և դրամական մրցանակներով: Հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես ստացել են դրամական պարգևներ։

Առաջնության արդյունքներով ձևավորվել է նաև հրաձգության Հայաստանի հավաքականը։ Հրաձիգները փետրվարի 22-ից Կահիրեում մասնակցելու են աշխարհի գավաթի խաղարկությանը, իսկ մարտի 18-28-ը Օսլոյում՝ Եվրոպայի առաջնությանը: