Կա՞ կոնֆլիկտ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի միջև․ հարցազրույց Հակոբ Ասլանյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է

-Պարո՛ն Ասլանյան, նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում անուղղակի, թափանցիկ քննադատություններ կան նաև ձեր իշխանության հասցեին․ «Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին՝ խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի անցնելը, այլ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը»։ Ստացվում է՝ չի՛ հաջողվել գործադիրի կամ օրենսդիրի հետ գալ համաձայնության, և նա հրաժարական է տվել։

-Հարցին պատասխանեմ հարցով՝ նախագահն այս բոլորը նո՞ր հասկացավ, այսքան տարի այդ պոստում մնալուց հետո՞, և հասկացավ, երբ երկրում չէ՞ր։ Ես չեմ ուզում առայժմ վերլուծություններ անել, որովհետև դեռևս ամբողջական ինքս էլ չեմ պատկերացնում։ Մի բան կարող եմ հստակ ասել՝ այն, որ խոսում են, թե սա քաղաքական ճգնաժամ է, չկա այդպիսի բան։ Շատ սովորական մի երևույթ է։ Նախագահը հասկացել է՝ ինքն այլևս չի կարող լինել երկրի նախագահը, և իր ուժերն ու կարողությունները չեն բավականացնում, որպեսզի նա անի այն, ինչ իր առջև դրել էին։ Մարդը խելոք ձևով փորձում է հեռանալ, թող հեռանա։ Ես կարծում եմ՝ այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, մարդը հրաժարական է տալիս, որովհետև գտնում է՝ ինքն այլևս անելիք չունի այդտեղ։ Իշխանությունները, մեկը՝ ես, շատ հանգիստ ենք նայում դրան և կարծում ենք՝ կգտնենք նրան արժանի փոխարինող, և երկիրն այդ հարցում էլ ճիշտ ուղու վրա կդնենք։

-Հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանը նշել է՝ ինքն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման։ Եթե նախագահը չի կարողանում օգտագործել իր ներուժը, նշանակում է՝ կա՞ խոչընդոտ, օրինակ՝ գործադիր իշխանության կողմից։

-Նշանակում է՝ ինքն ուղղակիորեն չի կարողանում, վերջացավ-գնաց։ Դու երկրի նախագահ ես, ո՞ւմ ես բողոքում։ Եթե մարդը չի կարողանում իր կյանքում որևէ բան անել, ոչ մեկը մեղավոր չի՝ բացի իրենից։ Եթե ինքը չի կարողանում, նշանակում է՝ ինքը չի կարողանում, կգա մեկ ուրիշը՝ կկարողանա։

-Բայց նա, կարծես թե, ակնարկում է գործադիրի կողմից խոչընդոտների ստեղծումը։

-Ես քիչ չեմ ապրել, և սկսած կոմունիստական շրջանից՝ փորձել եմ օգտագործել իմ ներուժը իմ երկրի համար՝ անկախ նրանից, թե ինչքան են խանգարել կամ չեն խանգարել։

-Նախագահի հրաժարականի տեքստում խոսք է գնում պետական ինստիտուտների աշխատանքի, փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմների մասին։ Ուշադրություն եմ հրավիրում Արմեն Սարգսյանի այս մտքի վրա․ «Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ»: Գիտեք՝ ՔՊ-ին էլ են քննադատում, որ խորհրդարանական խմբակցությունն անարգել անցկացնում է Կառավարության բոլոր նախագծերը, և չի գործում փոխզսպման մեխանիզմը։ Նախագահի այս քննադատությունը որոշակի հիմք չունի՞։

-Շուրջ մեկ տարի է՝ ես խորհրդարանում եմ և այդ ընթացքում նախագահի որևէ առաջարկ խորհրդարանում չեմ տեսել, որ առաջարկ բերեր և փորձեր փոխել այն, ինչ կա, ասեր՝ սա ինձ խանգարում է, որ ես լավ գործեմ երկրիս համար։ Ես անձամբ չեմ տեսել նախագահի բերած որևէ առաջարկ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան