Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան. ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.01.2022 | 16:56ՀՀ ազգային ժողովը Քրիստինե Գրիգորյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:
Փակ գաղտնի քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 68 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը:
Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց և երդվեց: Նա պաշտոնը կզբաղեցնի երդումից հետո, գործող պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտի հաջորդ օրը: