Պատեհ առիթ է հիմնովին վերլուծելու մեր պետության կառավարման համակարգի բոլոր ախտերն ու թերությունները․ «Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը

Լուրեր

25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 21:48
Ուկրաինան հայտնել է գրեթե 37 հազար անհետ կորածի մասին պատերազմի մեկնարկից ի վեր
25.04.2024 | 21:35
Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել
25.04.2024 | 21:23
Բլինքենը Պեկինում է․ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
25.04.2024 | 21:15
Ալիևը թող զիջի Ջողազի ջրամբարը ՀՀ-ին, և սահմանը կհարմարեցնենք․ սա սահմանազատում չէ․ Արմեն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 20:58
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել
25.04.2024 | 20:45
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ
25.04.2024 | 20:38
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացին
25.04.2024 | 20:30
Ներքաղաքական քաոսի վտանգ կա, քաղաքացիական պատերազմով է հղի իրավիճակը․ Սարո Սարոյան
25.04.2024 | 20:24
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Բոլորը

«Արդար Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հանրապետության նախագահի հրաժարականի վերաբերյալ:

Հայտարարությունը՝ ստորև.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականը որակապես այլ իրավիճակ է ստեղծել մեր երկրում՝ հիմք դնելով քաղաքական գործընթացների բովանդակային այլ շեշտադրումներով մեկնարկին՝ իշխանությանը կանգնեցնելով հաջորդ նախագահի անձի դժվարին ու ոչ ստանդարտ ընտրության առաջ:

Հրաժարականի տեքստի բովանդակությունը հիմք է տալիս ընդգծելու, որ առկա մարտահրավերներն առավել խորքային են, քան առերևույթ մենք տեսնում ենք, դրանք վերաբերում են մեր պետականության հիմնադրույթներին, պետական ինստիտուտների արդյունավետ կառավարմանն ու նախագահի սահմանադրական իրավասություններին:
Չենք բացառում նաև, որ դրանց հիմքում կարող են դրված լինել մեր պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին այլ մարտահրավերներ:

Նախագահի հրաժարականն ունենալու է քաղաքական լրջագույն հետևանքներ, որի ազդեցությունը զգալու ենք շատ արագ:

«Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ այս հանգամանքը պատեհ առիթ է հիմնովին վերլուծելու մեր պետության կառավարման համակարգի բոլոր ախտերն ու թերությունները, խորհրդարանական կառավարման համակարգի հետագա պահպանման հնարավորությունը, ինչպես նաև գործող կառավարման համակարգի պայմաններում նախագահական ինստիտուտին վերապահված իրավասությունների հստակեցումն ու դրանց անհրաժեշտության ու կարևորության ընդգծումը:

Նախորդ տարիների գործունեությունը հիմնովին ցույց տվեց, որ գործող սահմանադրության պայմաններում Հանրապետության նախագահի մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ դրսևորել առանձնակի դերակատարություն՝ պետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը մասնակից լինելու համար:
Այս սահմանադրության պայմաններում նախագահին վերապահված է ընդամենը որոշակի արարողակարգային միջոցառումներ սպասարկողի գործառույթը, ինչն ամբողջապես նսեմացնում է նախագահական ինստիտուտի հեղինակությունը:

Այս պայմաններում մեկ անգամ ևս ընդգծում ենք սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման համակագի վերականգնման անհրաժեշտությունը, ինչը նշանակում է, որ արմատապես փոխվելու է մեր երկրի թե՛ քաղաքական համակարգը, թե՛ զարգացման տրամաբանությունը։
Այնուամենայնիվ, մինչև հնարավոր սահմանադրական փոփոխություններին հասնելը, «Արդար Հայաստան» կուսակցության համոզմամբ, գործող սահմանադրության իրավակարգավորումների համատեքստում Հանրապետության նախագահի պաշտոնում պետք է առաջադրվի մեր ժողովրդի հավաքական կերպարը մարմնավորող, բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեցող, Հայաստանի քաղաքական իմիջը միջազգային ասպարեզում հնարավորինս արժանապատվորեն ներկայացնելուն ունակ, քաղաքական համակարգի բոլոր մասնակիցների հետ աշխատելուն պատրաստ, պրոֆեսիոնալ, ինչպես նաև իր սահմանադրական իրավասություններն ամբողջությամբ ու բովանդակային առումով իրացնելու վճռականությամբ պատրաստ անձ: