Կանգառներում կուտակված մարդիկ կան․ ավտոբուս ենք ձեռք բերել՝ չենք շահագործում․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Հայաստան ներմուծված 211 նոր ավտոբուսների մի մասի տեխնիկական սպասարկման հարցերն առաջիկայում կլուծվեն, և ևս մեկ խմբաքանակ կհանձնվի շահագործման։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ չեն շահագործվում նոր ավտոբուսները:

«Մենք ձեռք ենք բերել 211 ավտոբուս, բայց երբ քաղաքում շրջում ենք, տեսնում ենք, որ տարբեր կանգառներում կուտակված մարդիկ կան։ Տրամաբանություն չկա։ Ձեռք ենք բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ»,–ասաց քաղաքապետը։

Թարփոշյանը վստահեցրեց, որ առաջիկա 10–15 օրվա ընթացքում նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման հարցերը կլուծվեն։

«Մենք առաջին փուլով շահագործման մեջ գտնվող 63 նոր «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների տեխնիկական պայմանների սպասարկումը մեր գործընկերոջ հետ ավարտել ենք, հաջորդիվ ձեր հանձնարարականով, որ պահից սկսենք, այդ փուլը 10-15 օրվա ընթացքում կավարտենք»,- նշեց Թարփոշյանը ։

Մանրամասները՝ տեսանյութում: