Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Լուրեր

20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
Բոլորը

«Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը»,- նշված է ՀՀ Սահմանադրության հոդված 144-ում:

Հիշեցնենք՝ քիչ առաջ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը:
Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի տեքստում խոսել է համազգային ճգնաժամի մասին և շեշտել. «Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:

Նշենք, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը նախագահի պաշտոնից դեռևս ընդունված չէ, քանի դեռ այն չի ներկայացվել Ազգային ժողովում:
«Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից»,- նշված է է ՀՀ սահմանադրության հոդված 142 -ում:

Նշենք, որ ՀՀ նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով, Արմեն Սարգսյանը պաշտոնավարեց չորս տարի՝ անակնկալ հրաժարական ներկայացնելով: Արմեն Սարգսյանն ընտրվել էր 2018 թվականին՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք:
Անդրադառնալով ՀՀ նախագահի նոր ընտրությանը նշենք, որ հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը՝ 37 պատգամավոր։ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը՝ 80 պատգամավոր:

Ըստ Սահմանադրության պահանջների՝ ԱԺ-ում ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան փետրվարի վերջին տասնօրյակում:

Նարեկ Կիրակոսյան