Կենդանիները սնվում էին աղբո՞վ․ Կենդանաբանական այգում անկումների նոր դեպքեր են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
Բոլորը

Կենդանիների անկման դեպքեր Երևանի կենդանաբանական այգում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2 սպիտակագլուխ և 1 սևագլուխ անգղի մասին է խոսքը, բայց տվյալները հակասական են։

Factor TV-ին հայտնի է դարձել, որ 15-20 օր առաջ անկած 1 մուֆլոնի և 1 քարայծի գլուխ է փոխանցվել Հայաստանի բնության պետական թանգարան, խոսվում է նաև 1 արջի անկման մասին։ Անկած անգղերն էլ ոչ թե 3-ն են, այլ 5-ը։ Կենդանաբանական այգուց հերքում են՝ նման բան չկա. անկել է միայն 3 անգղ։ Կենդանաբանական այգու էկոլոգը հերքում է նաև շրջանառվող լուրերը, թե կենդանաբանական այգում կենդանիների անկման պատճառը թերսնուցումն է։

Պնդում են՝ նախկինում սնունդը, մեղմ ասած, վատն էր։ Կենդանիները ճիշտ սնուցում չեն ստացել, ճիճվաթափ չեն արվել, չեն պատվաստվել։ Factor TV-ին վստահեցրին՝ հիմա սննդին մեծ ուշադրություն են դարձնում։

Անգղերը, որ բնության սանիտարներ են համարվում, սնվում են սատկած ու հիվանդ կենդանիներով, այսինքն՝ սննդից թունավորվել չէին կարող։ Թե որն է անգղերի անկման իրական պատճառը, կպարզի փորձաքննությունը, որի պատասխանը դեռևս չկա։

Այգու ոչ միայն նախկին, այլև ներկա աշխատակիցներից անանուն մնալու պայմանով Factor TV-ին հայտնեցին, որ այո՛, այգում սննդի հետ կապված խնդիր իրականում կա։ Մոտ երկու ամիս առաջ էլ այգու 20-ից ավելի աշխատակիցներ ստորագրահավաք էին արել՝ Երևանի քաղաքապետարանին և ամիսներ առաջ ձևավորված Կենդանաբանական այգու կառավարման խորհրդին ահազանգելով այգում առկա խնդիրների մասին։ Խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանը վստահեցրեց, որ խորհրդում ընդգրկված են լավագույն մասնագետները, իսկ խորհրդի ձևավորման նպատակն այգու նկատմամբ վերահսկողության մեծացումն է։

Կենդանաբանական այգու շուրջ աղմուկն ու բողոքի ակցիաներն արդեն տարիների պատմություն ունեն։ Դրանք սկսվեցին, երբ տնօրեն նշանակվեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։ 8 տարի այգին ղեկավարելուց հետո, 2019-ի տարեվերջին Ռուբեն Խաչատրյանը դադարեցրեց լիազորությունները։ Նրան այգու աշխատակիցները տարատեսակ չարաշահումներ էին վերագրում։

Ռուբեն Խաչատրյանից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել քրեական հեղինակություն «քանաքեռցի Տույի» սպանության մեջ մեղադրվող, այգու նախկին փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանը, որն օգոստոսի 5-ին ազատվել էր պաշտոնից՝ տնօրենին ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու պատճառով։

Սիմոնյանից հետո այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ռուբեն Խաչատրյանի օրոք այգու միջազգային կապերի մասնագետ աշխատած Արևիկ Մկրտչյանը։ Բայց այգու շուրջ կրքերն այդպես էլ չհանդարտվեցին։ Նշանակման հենց հաջորդ օրը այգու աշխատակիցները բողոքի ակցիա արեցին՝ պատճառաբանելով, որ Արևիկ Մկրտչյանը Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու թիմակիցն է, կենդանիների ոչ համարժեք փոխանակումներ է արել և գլուխ չի հանում իր պարտականություններից։ Այսօր խոսում են  նաև չարաշահումներից։ Արևիկ Մկրտչյանի հետ խոսել մեզ չհաջողվեց, հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Այգուց միայն խոստացան, որ առաջիկայում հանդես կգան նոր պարզաբանմամբ ու կներկայացնեն իրենց հակափաստարկները հնչող բոլոր մեղադրանքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան