Տիգրան Ավինյանն ընտրվել է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Լուրեր

06.05.2024 | 11:08
Աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի գործարկումը՝ ՈՒՂԻՂ
06.05.2024 | 11:02
«Պարո՛ն Նազարյան, Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ ասում եք՝ խտրականություն չկա»․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 10:56
Գյումրիում անցկացվել է «Gyumri Game Conference»-ը
06.05.2024 | 10:55
«Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է»․ Գեղամ Նազարյանը՝ Գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 10:44
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
06.05.2024 | 10:32
«Համակարգերում կան մարդիկ, որոնց գլուխները պետք է թռնեն․ բառացի չընդունեք»․ Վիլեն Գաբրիելյանը՝ դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 10:24
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
06.05.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.05.2024 | 09:52
Քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Էրեբունի շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր
06.05.2024 | 09:45
ՃՏՊ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ
06.05.2024 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.05.2024 | 09:30
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
Բոլորը

Ս․թ․ հունվարի 21-ին տեղի է ունեցել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը. տեղեկացնում են ՀԱՊՀ-ից:

«Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար, Յու.Սարգսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության վերաբերյալ։

Հոգաբարձուների խորհրդի անդամ, Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, որից հետո տեղի ունեցան ելույթներ։ Պաշտոնի առաջադրումը պաշտպանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը, համալսարանի էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Բեգոյանը։ Ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն և Հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը»,- ասված է հաղորդագրությունում:

***

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիսի 11-ից մինչև 2021թ․օգոստոսի 2-ը եղել է ՀՀ փոխվարչապետ:

Տ․ Ավինյանն աշխատել է Զարգացման հայկական բանկում` որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: Նա հիմնադրել և ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: Տ.Ավինյանն աշխատել է «Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերությունում` որպես թվայնացման համակարգերի խորհրդատու, իրականացրել է թվայնացման ծրագրեր «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտանի ՀԷԿ-երի համալիր): Նա ղեկավարել է նաև ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը: Տ.Ավինյանը եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից: Տ.Ավինյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում: Այնուհետև ավարտել է նույն համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով` ստանալով մագիստրոսի կոչում: Գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերիի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2022 թվականի հունվարի 21-ին ընտրվել է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ։