«Անպիտան հրթիռների» գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց

Լուրեր

28.03.2024 | 12:49
Ապրիլի 5-ին նախանշված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը ՌԴ-ի մոտ անհանգստություն է առաջացնում․ Զախարովա
28.03.2024 | 12:45
ՀՀ-ն պարտավոր է խորքային բարեփոխումներ անել ներքին կյանքում եվրաինտեգրման քաղաքականությանը զուգահեռ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:41
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել տեսանելի ապագայում կազմակերպության ընդլայնումը
28.03.2024 | 12:36
«Ինքնապաշտպանությունը պետական քաղաքականության ու հանրային ընկալման մեջ. ո՞րն է տարբերությունը». ՈՒՂԻՂ
28.03.2024 | 12:32
«Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում». Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության ղեկավար
28.03.2024 | 12:27
Եթե այս տեմպերով շարունակենք, այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում. Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:23
Շահրամանյանը՝ Արցախը լուծարելու փաստաթղթի մասին, ՀԱՊԿ-ը ՀՀ-ից կազմակերպությունը լքելու ծանուցում չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 12:18
ՀՀ-ում ФСБ-ն շարունակում է օպերատիվ-հետախուզական աշխատանքները. Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:14
Անհրաժեշտ է օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:09
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե. Խզմալյանը 3 առաջարկ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:08
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
28.03.2024 | 12:06
ՀՀ-ն հումանիտար օգնություն կուղարկի Գազա. ՆԳՆ-ին 19 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:02
Ճանապարհային քարտեզը կարող է դառնալ ազատագրման քարտեզ. Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 11:57
Մեղրիին 93 մլն դրամ, Քաջարանին` 190 մլն, Կապանին`251 մլն. հանքերից ազդակիր համայնքներին գումարներ կտրվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 11:53
2024 թվականին ՀԱՊԿ-ը 7 վարժանք կանցկացնի
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը կշարունակի քննել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործը։ Շահվերդյանը որոշում է կայացրել մերժել պաշտպանների կողմից ներկայացված՝ ինքնաբացարկի միջնորդությունը։

Պաշտպանական կողմը միջնորդության հիմքում ընդգծել էր այն հանգամանքը, որ մակագրումը կատարվել է ձեռքով, ինչը կասկածի տեղիք է տալիս, որ խախտվել է մակագրման այբբենական կարգը։ Դատարանի բանավոր պատասխանը չէր գոհացրել փաստաբաններին, ինչից հետո պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել։

Հիշեցնենք՝ դատարանը երեկ աննախադեպ որոշում է կայացրել՝ գործը դռնփակ ռեժիմով քննելու մասով։ Պաշտպանները և դատական նիստին ներկա ամբաստանյալները դեմ են եղել, որ գործը քննվի դռնփակ ռեժիմով՝ պնդելով հրապարակային քննություն իրականացնել, սակայն մեղադրող դատախազն ավելի վաղ գրությամբ դիմել էր դատարան՝ պահանջելով դռնփակ նիստ՝ պայմանավորված գործում առկա պետական գաղտնիք պարունակող տեղեկություններով։

Հիշեցնենք՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։

Ռոզա Վարդանյան