Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է Արցախի գրավյալ տարածքների զորամասեր

Լուրեր

20.04.2024 | 15:51
Հաջողվեց 2 խոշոր իրադարձություն ունենալ. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ գործընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 15:43
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
20.04.2024 | 15:35
Հիմա իրադրության էական փոփոխություն կա․ Փաշինյանը՝ Տավուշում ռուսական հենակետերը հանելու մասին
20.04.2024 | 15:24
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է կյանքից զրկվել
20.04.2024 | 15:05
Հանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
20.04.2024 | 14:37
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
20.04.2024 | 14:08
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
20.04.2024 | 13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
20.04.2024 | 13:33
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցությունից․ ՀՀ-ն կբարձրացնի Արծվաշենի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 13:22
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
20.04.2024 | 13:15
«Սա հիանալի է»․ Փաշինյանը ստուգել է Մեդովկայի դպրոցի վերանորոգումը․ աշխատանքից ազատվածներ չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 12:55
Կիրանցի մի խումբ բնակիչներ և ընդդիմադիր գործիչներ փակել են ճանապարհը՝ դժգոհելով սահմանազատման հարցով ՀՀ-Ադրբեջան հայտարարությունից
20.04.2024 | 12:50
Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
20.04.2024 | 12:41
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
Բոլորը

Ադրբեջանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևն այցելել է Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված զորամասեր։ ՊՆ-ին վկայակոչելով՝ այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ԳՇ պետը ծանոթացել է զորքերի ծառայության կազմակերպմանն ու անձնակազմերի սոցիալ-կենցաղային պայմաններին։

Վելիևը նաև մասնակցել է զորամասների հրամատարների ու նրանց տեղակալների ուսումնամարզական հավաքին։

«Նշվել է, որ հավաքների հիմնական նպատակը սպաների տեսական գիտելիքների ու պրոֆեսիոնալիզմի կատարելագործումն է՝ ժամանակակից մարտի ու ստորաբաժանումների վարման, ինչպես նաև մարտական ​​աշխատանքի կազմակերպման հարցում որոշումներ կայացման և կազմակերպչական հմտությունների գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավաքի ընթացքում ունեցած ելույթում Վելիևը հրամանատարական կազմի ուշադրությունն է հրավիրել բանակում իրականացվող բարեփոխումների հետ կապված առաջիկա խնդիրների կատարման կարևորության վրա։

Էմմա Չոբանյան