Դժվարանում եմ ասել` հայերը կերթևեկեն ադրբեջանական մաքսակետերով. Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Գորիս-Կապան ավտոճանապարհին հայկական կողմն ունի երկու մաքսակետ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ իրանական բեռնատարները մինչև ադրբեջանական մաքսակետերով անցնելը մուտք են գործում Ագարակի մաքսակետ, և եթե ներմուծում է իրականացվում, ամբողջ մաքսազերծման պրոցեսը տեղի է ունենում ՀՀ-ում՝ դա կարող է լինել Կապանում, Վանաձորում, Երևանում… «Ավելի շատ մեքենաների հոսքը նորակառույց ճանապարհով է տեղի ունենում, և երբ որ կկառուցվի ևս մեկ այլընտրանքային ճանապարհ, իմ կարծիքով՝ ադրբեջանական տարածքով այլևս հոսք չի լինի»,- ասաց Բադասյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացիները ևս կարող են վճարել և անցնել ադրբեջանական տարածքով, և հարցին՝ արդյո՞ք կան տեղեկություններ այդ մասին, Բադասյանը պատասխանեց, որ նման դեպք դեռևս չի գրանցվել, որ հայերը երթևեկեն ադրբեջանական մաքսակետերով. «Եվ ես տեսականորեն դժվար եմ պատկերացնում նման իրավիճակ»:

Մանրամասները՝ տեսանյութում: