Կատակ եմ արել. Քերոբյանը՝ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ե՞րբ եք հրաժարական տալու»»,- դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ հիշեցրեցնելով նրա չկատարած խոստումը՝ տնտեսական երկնիշ աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին:

«Ձայնագրությունը, որ դուք միացնում եք, կիսատ է: Եթե բարի լինեք և միացնեք ամբողջ ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ այդ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արված հայտարարություն է: Իհարկե, կարող եք ծիծաղել, դա ձեր իրավունքն է, որովհետև այն կոնտեքստը, որ ասվել է, դրան հաջորդել է  արտահայտություն՝գո՞հ եք»,- պատասխանեց Քերոբյանը:

«Բայց ես ուրիշ հարց եմ ուզում տալ. արդյո՞ք դուք նույն պատվախնդրությամբ գնում ու թակում ենք Արժույթի միջազգային հիմանադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի դռները, որոնք նույնպես կանխատեսումներ են արել ու վրիպել են շատ ավելի շատ, քան ես, քան մենք: Արդյո՞ք ձեր գործողություններում տրամաբանական եք, հետևողական եք բոլոր առումներով, թե՞ զվարճանում եք և ձեր արած հայտարարությունները ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի իսկական խնդիրների հետ»,- ասաց նախարարը:

Արեգնազ Մանուկյանն արձագանքեց. «Հասկանո՞ւմ եք, որ այսօպիսի պատասխաններից հետո, ձեր բոլոր խոսքերը փաստորեն ստիպված պետք է լինենք ընդունել կատակով: Այդ խոսքերը հանրության մոտ ընդամենը կարող են հույս արթնացնել: Դուք այդ խոստումը տալով ստել եք»: