ԱԱԾ նախկին պետին ասեք, որ Ռուբինյանը պաշտոնի էր նշանակվում, ստուգեցի՞ք՝ գործակա՞լ էր, թե՝ ոչ. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուզում եմ հասկանալ Ձեր տրամաբանությունը: Դուք նախ ֆիքսեցիք, որ «ազդեցության գործակալների» թեման բարձրացրել էիք՝ ցույց տալու համար ԱԺ դահլիճում քննարկումների ցածր որակը, շատ լավ, բայց ես ուզում եմ մի բան հասկանալ՝ ի՞նչ պետք է ավել պարզաբանեմ, եթե դուք իմ փոխարեն ամբիոնից պարզաբանեցիք»,-արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթին՝ նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Եթե Ձեզ հետաքրքրում էր այն հարցը, թե ես հեղափոխությունից հինգ ամիս առաջ Թուրքիայում ինչ եմ արել, ասացիք, ի՞նչ կա պարզաբանելու:

Կա՛մ պետք է լինի որևէ մեղադրանք և մեղադրանք ներկայացնողը պետք է ապացուցի դա, այսինքն՝  ապացուցման բեռը մեղադրողին է, կա՛մ մեղադրանք չկա, և կա սպեկուլյացիա: Այս դեպքում ի՞նչ պետք է անենք: Պարո՛ն Մինասյան, ես չեմ, դուք եք, ի՞նչ պետք է անեք:

Մեր ԱԺ-ն բավականին բախտավոր է, որովհետև այստեղ են թե՛ ներկայիս ՀՀ ներկայացուցիչը բանակցություններում, թե՛ նախկին ԱԱԾ պետը, որն ԱԱԾ պետ է եղել, երբ որ բանակցություններում ներկայիս ներկայացուցիչը 2018թ. նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար, դժվար չէ, հարցրեք՝ ասեք, որ Ռուբինյանը պաշտոնի էր նշանակվում, ԱԱԾ-ն ստուգե՞լ է, որ ստուգեցիք, ի՞նչ պարզվեց՝ Ռուբինյանը գործակա՞լ է, թե՞ գործակալ չէ: Այդքան բան: Կամ եթե ունեք փաստեր, գնացե՛ք, դիմե՛ք համապատասխան մարմիններ, ինչպես հարգարժան Արծվիկ Մինասյանն էր առաջարկում»:

«Ես ուրախ եմ, որ ամուր նյարդեր ունեք»,- տեղից միջամտեց Ագնեսա Խամոյանը:

«Միայն Ձեր շնորհիվ, տիկի՛ն Խամոյան: Եվ այն, որ ասում էի բաներ կանեմ, նկատի ունեի՝ լավ բաներ կանեմ Ձեզ հետ»:

Մանրամասները՝տեսանյութում: