Եթե հայելային հետքաշում լինի, մենք կզրկվենք մեր մի շարք տարածքներից ու կոմունիկացիաներից. Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաշաթաղի և Քարվաճառի հանձնումից հետո սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ են ստացել Սյունքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մի շարք բնակավայրեր, այս իրավիճակում ևս 1-2 կմ հետ գնալը ոչ միայն կորուստ է հայրենիքի, այլ խնդիր է նաև ռազմավարական և ռազմական տեսանկյունից»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:

«Սյունիքում հատվածներ կան, որ եթե մենք 3 կմ հետ ենք քաշվում, դրանով մենք հետ ենք քաշվում ոչ միայն մեր բնակավայրերից, այլև մեր կոմունիկացիաներից»,- նշեց պատգամավորը:

«Այս ընթացքում տեսել ենք, որ Ադրբեջանի զորքերն անարգել ելումուտ են ապահովում Հայաստանի սուվերեն տարածքում: Պատկերացրեք իրավիճակ, մենք ևս 3 կմ հետ ենք քաշվում, մեր բնակավայրերից, կոմունիկացիաներից, որոնք ստանում են, օրինակ, չեզոք գոտու կարգավիճակ, այդ դեպքում ո՞վ է վերահսկելու ադրբեջանական հաջորդ ագրեսիան: Մինչև ո՞ւր ենք հետ քաշվում: Եթե համարում ենք, որ Ադրբեջանը գտնվում է մեր տարածքում, ո՞րն է իմաստ մենք մեր հատվածում 3 կմ զիջենք, հետ քայլ կատարենք: Իրականում այստեղ ոչ մի տրամաբանություն չկա: Իշխանությունը փորձում է ցույց տալ, որ ջանքեր է գործադրում իրավիճակը շտկելու, կորցրածը հետ բերելու, բայց մեզ գլորում է շատ ավելի վատ վիճակի»,- ասաց Աբրահամյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունը կամ չի գնահատել Հայաստանի համար ստեղծվող նոր սպառնալիքները, կամ գիտակցաբար գնում է նոր կորուստների, նոր զիջումների, որի գինը վճարելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:

Աբրահամյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանն իր զինված ուժերի մոդեռնիզացիան, սպառազինության ներկրման փաստը օգտագործում է ՀՀ-ի վրա ճնշումներ գործադրելու և նոր զիջումներ ստանալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: