39-ամյա կինը 10-րդ երեխան է ունեցել․ ինչ պայմաններում է ապրում բազմազավակ ընտանիքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 13:39
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
04.05.2024 | 13:22
Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
04.05.2024 | 13:07
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
04.05.2024 | 12:56
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 12:46
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
04.05.2024 | 12:25
Արտարժույթների փոխարժեքները մայիսի 4-ի դրությամբ
04.05.2024 | 12:14
ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն
04.05.2024 | 11:55
Նավթի գները նվազել են
04.05.2024 | 11:40
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների մարմիններ
04.05.2024 | 11:29
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
04.05.2024 | 10:55
Տեղատարափ անձրևի հետևանքով ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ՝ Երևանի 5 վարչական շրջաններում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.05.2024 | 10:49
Իր տան բակում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 68-ամյա քաղաքացու մարմինը
04.05.2024 | 10:37
Նոր Արեշում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ հեղեղվել են մոտակա տները և փողոցները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.05.2024 | 10:23
Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը
04.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բոլորը

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում դժվարությամբ գտանք Ենգոյանների տունը․ օրեր առաջ այս ընտանիքի 10-րդ երեխան է լույս աշխարհ եկել։ Ենգոյաններն արդեն 9 որդի և մեկ դուստր ունեն։ Հունվարի 5-ին «Շենգավիթ» ԲԿ-ում ծնված 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով տղային Մոնթե են անվանել։

«Ամուսինս էր շատ ուզում, հետո ուզում էինք գոնե աղջիկ լիներ, բայց էլի չենք զղջում, հպարտ ենք մեր բոլոր տղաներով»,- ասում է 39-ամյա Քրիստինա Մանուկյանը։

Տան միակ աղջիկը՝ Ագնեսան, երեխաներից 7-րդն է։ 6 տարեկան է, առաջին դասարանում է սովորում, նաև պարի դասերի է հաճախում։

Տիկին Քրիստինային տնային հարցերում, հիմնականում՝ խոհանոցում, ամուսինն է օգնում։

Սամվելն ու Քրիստինան 23 տարվա ամուսիններ են։ Ի սկզբանե չէին որոշել, որ 10 երեխա են ունենալու։

Հարցին՝ դժվար չէ՞ 10 երեխաների հայր լինել, 43-ամյա Սամվելը պատասխանում է․ «Ամեն ինչ իր դժվարությունն ունի, բայց չեմ նեղվում»։

13 անձից բաղկացած ընտանիքն ապրում է ամսական 70․500 դրամ նպաստով և 94-ամյա Հասմիկ տատի 45․500 դրամ թոշակով։ Ընտանիքի հայրը՝ Սամվելը, հիմնական աշխատանք չունի․ բայց այս ընտանիքում գրեթե բոլորն են աշխատում։ Տղաներից Դավիթը զինվոր է, ավագը՝ Հարությունը,  ծառայել, վերադարձել է․ երկուսն էլ 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, Դավիթը հիմա Ներքին Հոռաթաղում է ծառայում։

Ընտանիքի ավագ որդին՝ 22-ամյա Հարությունը, Աղդամում է ծառայել։ Հիմա Արմավիրի արվեստի պետական քոլեջի 5-րդ կուրսում է սովորում ու ընտանիքին օգնում։

Կինը խոստովանում է՝ նման ուշադրության առաջին անգամ են արժանանում։ Ասում է՝ մինչև այս իրենց տեղը չգիտեին։

4-ամյա Արթուրը մանկապարտեզ է հաճախում, քրոջ հետ երբեմն վիճում է հեռախոսի համար։ 18-ամյա Արգիշտին էլ ամռանը բանակ է զորակոչվելու, այդ ժամանակ տուն կվերադառնա ընտանիքի որդիներից Դավիթը, որին ծառայության ընթացքում գրեթե չեն տեսել։

5 դպրոցականներին տնային առաջադրանքները կատարելու հարցում հիմնականում Արգիշտին է օգնում, հիմա էլ մասնավոր պարապմունքների է հաճախում, որ իրավագիտության ֆակուլտետ ընդունվի։

23 տարվա ամուսիններին եմ հարցնում՝ չե՞ն շփոթում երեխաների անունները, ինչին ի պատասխան՝ հայրը կատակում է․ որ մեծանանք՝ հնարավոր է։

«Մեծը Հարությունն է, հետո Դավիթը, Արգիշտին, Մինասը, Արմանը, Նարեկը, Ագնեսան, հետո Արթուրը, Ալեքսը ու Մոնթեն»,- երեխաների անուններն է թվարկում 39-ամյա կինը։

Երեխաների անունները կա՛մ մայրն է կնքում, կա՛մ եղբայրներն են որոշում, կարևորը՝ կարճ լինեն։ Տիկին Քրիստինան, որ երեխաներից 5-ին կեսարյան հատումով է ունեցել, ասում է՝ եթե հնարավոր լիներ, 11-րդ երեխան էլ կունենար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան