ՀՀ-ի թիկունքին խրված դանակ է ՀԱՊԿ-ն, պաշտպան չէ․ ՌԴ-ն է մյուսների ականջից բռնած տանում-բերում․ Վարուժան Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանն է

-Պարո՛ն Ավետիսյան, Ադրբեջանը պարբերական սադրանքներ է սանձազերծում ՀՀ սահմանագծին և Արցախում։ Ո՞րն է ՀՀ-ի հակաքայլի հնարավորությունը՝ հաշվի առնելով անվտանգային այն համակարգերն ու կոնցեպտները, որոնցում գտնվում ենք։ Մեկը, օրինակ, ՀԱՊԿ-ի ներկայացուցիչ ենք։ Ժողովուրդը դժգոհում է, որ ՀԱՊԿ-ն սադրանքների պահին ձայն չի հանում։ Ի՞նչ է մնում անելու ՀՀ-ին՝ լավ իմանալով, թե ինչ գործիքներ են տրվել մեր ձեռքը։

-Դրանք հաշվի առնենք՝ կոչնչանանք։ Դրանք մեր ձեռքի գործիքները չեն, այլ մեր թիկունքում խրված դանակներ են։ Դրանք գործիք չեն մեզ համար, և եթե Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Գրիգորյանին թվում է՝ իրենք ՀԱՊԿ-ի մեխանիզմներ են աշխատեցրել, ուրեմն՝ իրենք ոչինչ չեն հասկանում պետությունից։ Նման բան գոյություն չունի․ ես հինգ տարի ՊՆ-ում ՀԱՊԿ-ի ուղղությամբ եմ զբաղվել։ Որպես կազմակերպություն՝ ՀԱՊԿ-ն չկա, դա թղթե կառույց է, կա միայն Ռուսաստան։

-Կամ էլ կա կառույց, որը պետությունների ներքաղաքական խնդիրներին միջամտելու գործառույթ է կատարում։ Ղազախստանի դեպքերն այդ հանգամանքը պարզ ցույց տվեցին։

-Չէ՛, էլի Ռուսաստանն է։ Մյուսների ականջից ուղղակի բռնում-տանում է Ռուսաստանը։ Չեն կարող հակառակվել, երբ անհրաժեշտ է լինում, անում է դա։ ՀԱՊԿ-ն բռնապետերի ակումբ է, մեծ բռնապետից կախված են և, բնականաբար, նրա հանձնարարությունները կատարում են։ Դեռ որ կատարում են, կգա ժամանակ, որ չեն անելու։ Բայց դեռ կատարում են։

-Ինչո՞ւ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների ժամանակ ՀԱՊԿ-ն ձայն չի հանում։

-Առանց Ռուսաստանի համաձայնության դա չի լինում։ ՌԴ-ի համաձայնությամբ են կրակում Հայաստանի վրա, սպանում հայերին, առևանգում, գերեվարում։ Ամեն ինչ արվում է ՌԴ-ի համաձայնությամբ։ Կա՛մ նախապես են համաձայնեցնում, կա՛մ հետագայում տեղեկացնում են՝ որպես ի գիտություն։

-Պուտինին հաճելի՞ է ամեն էսկալացիայից հետո զանգ ստանալ Փաշինյանից և բողոքներ լսել Ադրբեջանից։

-Փաշինյանը ոչ մի բողոք էլ չի ներկայացնում։ Ես չեմ հավատում դրան, միգուցե՝ արհեստական, մակերեսային․․․ Ոչ մի բան էլ չի ներկայացնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան