Հայաստանը չի գիտակցի իր լիակատար ներուժը, մինչև քաղաքացիները զանգվածային գործադուլ չհայտարարեն. Սերժ Թանկյանը՝ «Քայլ արա Մերժի՛ր Սերժին» բողոքի ակցիաների մասին

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Աշխարհահռչակ System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  վերջին օրերին Երևանում «Քայլ արա Մերժի՛ր Սերժին» բողոքի ակցիաների առնչությամբ:

«Վերջին անգամ ես Հայաստանում եղել եմ անցյալ տարի իմ ընկերներ՝ Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի և Էրիկ Նազարյանի հետ. որպես դիտորդ ներկայացնում էինք «Արդարադատությունը Հայաստանում» դիտորդական առաքելությունը:

Մենք գիտակցում ենք, որ մեկկուսակցական համակարգը վտանգում է խորհրդարանական ժողովրդավարությանը նոր Սահմանադրությամբ: Պուտին-Մեդվեդևի սցենարի համաձայն՝ նախկին նախագահը (նորը, վերջերս խորհրդարանի կողմից նշանակվեց) փոխեց իր մտադրությունը և որոշեց այս անգամ էլ վարչապետի պաշտոնով  վերաստանձնել  իշխանությունը»,- գրում է նա: 

 Ապա երգիչը նշում է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու Սերժ Սարգսյանի պատճառաբանությունը, թե առկա է ազգային անվտանգության խնդիր, հավատ չի ներշնչում՝ նշելով, որ այդ դեպքում նա կարող էր ընդամենը պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնել:

«Բողոքի ցույցերը  սկիզբ առան խորհրդարանի միակ ընդդիմադիր՝ «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ, որը կոչ արեց փողոցային բողոքների և շրջափակումների միջոցով դադարեցնել այս ամենաթողությունը: Կառավարողի և կառավարվողի միջև համաձայնությունը Հայաստանում երկար ժամանակ է ինչ խաթարված է: Ընտրությունները վերածվել էին մեծածախ առքուվաճառքի, ընտրաձայնը վաճառվում էր 20 դոլարով:

Ես գնահատում եմ այն, որ ցույցերը խաղաղ են ընթանում, քանի որ այս դատարկված հանրապետությունը չի կարող արյունահեղություն թույլ տալ: Իսկ երկիրը չի գիտակցի իր լիակատար ներուժը, մինչև քաղաքացիները զանգվածային գործադուլ չհայտարարեն իրենց իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Այդպես եղավ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ մարդիկ հակադրվեցին իրենց համար կանխորոշված ճակատագրին, և բացականչեցին «Մենք չենք ուզում ներգրավված լինել որևէ գերտերության կեղտոտ խաղերում, գունավոր հեղափոխություններում: Մենք ասում ենք ո՛չ կոռուպցիային և թալանին»:

Քաղաքացիական անհնազանդությունը նման է կախարդանքի, երբ բավականաչափ մարդիկ են մասնակցում դրան: Դա պատմության ամենահզոր զենքերից մեկն է: Իմ սիրտը և սերը բոլոր նրանց հետ է, ովքեր պայքարում են բարգավաճ ապագայի համար»: