Ինչո՞ւ Քոչարյանի օրոք չէր հայտարարվում գաղտնի բանակցությունների մասին․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 14:15
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
25.04.2024 | 14:07
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Չերկասի և Դնեպրոպետրովսկի շրջաններին
25.04.2024 | 13:55
Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանը 7 ներկայացուցիչ կունենա կիսաեզրափակչում
25.04.2024 | 13:50
Հայկական որևիցե տարածք կամ թումբ հանձնվե՞լ է․ հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է, սահման ենք ֆիքսել․ Ալեն Սիմոնյան
25.04.2024 | 13:47
Ալիևը՝ Արցախից ռուս խաղաղապաների վաղաժամ դուրսբերման որոշման մասին
25.04.2024 | 13:36
16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 13:28
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
25.04.2024 | 13:25
Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել
25.04.2024 | 13:17
Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» ջրաղացը հրդեհի հետևանքով վնասվել է
25.04.2024 | 13:06
Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում շչակ է գործարկվելու
25.04.2024 | 12:54
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպանին ու պատվավոր հյուպատոսին
25.04.2024 | 12:46
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկոնությունը․ Սամանթա Փաուերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
25.04.2024 | 12:39
Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առիթով քրեական վարույթ է հարուցվել. 7 հոգի ձերբակալվել է
25.04.2024 | 12:32
ՀՀ ԱԺ-ն ՌԴ-ից գրություն չի ստացել․ խոսնակ
25.04.2024 | 12:26
ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու որոշումը
Բոլորը

«Այս գործընթացում Թուրքիան և Հայաստանը գործուղել են հատուկ ներկայացուցիչների, ոչ թե բանագնացների։ Հատուկ ներկայացուցիչը մեր դեպքում պաշտոն չէ, գործառույթ է, այսինքն՝ ես չեմ նշանակվել որևէ պաշտոնի, ես ինչպես հանդիսանում էի ԱԺ փոխնախագահ, հիմա էլ շարունակում եմ հանդիսանալ, բայց իրականացնում եմ նաև հատուկ ներկայացուցչի գործառույթը, որը ինձ պատվիրակվել է հրապարակայնորեն, այդ թվում՝ փաստվել է ՀՀ ԱԳՆ հայտարարությամբ»,- այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքների՝ ինչո՞ւ է ԱԺ բյուջեի հաշվին մեկնել Մոսկվա, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Բա ինչո՞վ պետք է մեկնեի, ծրարով փող ստանայի, գնայի տոմս առնեի, գնայի՞։ Հարցնում եք ինչու եմ ԱԺ-ի՞ բյուջեով մեկնել, ինչու ԱԺ-ն առանձին կառույց է, որը պետության հետ կապ չունի՞»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով Մոսկվայում իր և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ քննադատություններին և արձագանքելով Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչու է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցչների հանդիպմանը թուրք բանագնացը դրոշով մեքենայով գալիս, հայկական կողմը՝ ոչ, Ռուբինյանը պարզաբանեց, որ մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը, երկու ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ փոխարտգործնախախարի հետ, որին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ ու մեքենան, և ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դեսպանի մեքենան է եղել:

Ռուբինյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների այն քննադատություններին, թե Թուրքիայի հետ տեղի են ունենում գաղտնի գործընթացներ:

«Հայաստանի պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք, ընդ որում՝ տարբեր ֆորմատների: Ի՞նչ եք կարծում, այդ բանակցությունների քանի տոկոսն է եղել գաղտնի, և քանիսը՝ բաց: Ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի, քան բաց: Օրինակ՝ նույն ֆուտբոլային դիվանագիտությունը, որի հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք. ըստ ձեզ՝ այդ գործընթացի ոչ հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի՞ նախագահության օրոք: Ո՛չ, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Հարց. արդյո՞ք գաղտագողի գործընթացներ էին տեղի ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև, և ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք չէր հայտարարվում գաղտնի բանակցությունների մասին:

Սա միակ դեպքն է, երբ սկսվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց, և այդ գործընթացի առաջին իսկ կետը հրապարակային է»,- ասաց Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: