Ճապոնիայում մինչև 3 մետր բարձրությամբ ցունամիի վտանգ է հայտարարվել
Ճապոնիայում հայտարարվել է մինչև երեք մետր բարձրությամբ ցունամիի վտանգ, հայտնել է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը:
Աղբյուրի տվյալներով՝ սպառնալիքի մասին նախազգուշացումը գործում է Խաղաղ օվկիանոսում ճապոնական Ամամի և Խառար կղզիների համար:
«Ցունամիի ալիքի մոտավոր առավելագույն բարձրությունը 3 մետր է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: