Բրիտանացի պատգամավորը պատրաստ է ներգրավվել ՀՀ-ին վերաբերող նախաձեռնություններում

Լուրեր

20.04.2024 | 14:08
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
20.04.2024 | 13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
20.04.2024 | 13:33
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցությունից․ ՀՀ-ն կբարձրացնի Արծվաշենի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 13:22
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
20.04.2024 | 13:15
«Սա հիանալի է»․ Փաշինյանը ստուգել է Մեդովկայի դպրոցի վերանորոգումը․ աշխատանքից ազատվածներ չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 12:55
Կիրանցի մի խումբ բնակիչներ և ընդդիմադիր գործիչներ փակել են ճանապարհը՝ դժգոհելով սահմանազատման հարցով ՀՀ-Ադրբեջան հայտարարությունից
20.04.2024 | 12:50
Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
20.04.2024 | 12:41
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
Բոլորը

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը տեսազրույց է ունեցել բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամ, Լեյբորիստական կուսակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Ֆերիլ Քլարկի հետ։ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ֆերիլ Քլարկը վստահություն է հայտնել, որ նրա նշանակմամբ երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ պառլամենտական մակարդակով, զգալիորեն կաշխուժանան։

Դեսպան Ներսեսյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ֆերիլ Քլարկին այս ողջ ժամանակահատվածում հայանպաստ նախաձեռնություններին աջակցելու համար։ Դեսպանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ է տանելու մի շարք ուղղություններով եւ այդ տեսանկյունից անգնահատելի է լինելու ՄԹ խորհրդարանում մեր բարեկամների օժանդակությունը։

Նշելով, որ իրեն համարում է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ, Ֆերիլ Քլարկն ասել է, որ պատրաստ է հնարավորինս ներգրավված լինել Հայաստանին վերաբերող տարբեր նախաձեռնություններում: