Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է լիբանանահայ մտավորականների հետ

Լուրեր

23.04.2024 | 15:44
Ոսկեպարի եկեղեցու դիմացի դիրքի հետքաշում է տեղի ունեցել․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 15:35
ԵՏՄ-ին անդամակցելու պլաններ չունենք․ Ալիև
23.04.2024 | 15:27
Զինված ուժերի մասին տեղեկատվությունը, զարմանում եմ, որ եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 15:19
Ալիևը հայտարարել է, թե Բաքուն համաձայնել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնելու՝ Ղազախստանի առաջարկին
23.04.2024 | 15:18
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր
23.04.2024 | 15:16
Սահմանի փոփոխությունը պահանջում է հանրաքվե․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 15:10
ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա մարդու իրավունքների գլոբալ խնդիր է ստեղծում. ԱՄՆ Պետքարտուղարություն
23.04.2024 | 15:04
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե էդպես ասենք․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 15:00
Տավուշում կոորդինատների ճշտման գործընթաց է սկսվել, Էրդողանը ՀՀ-Թուրքիա նոր ճանապարհային քարտեզի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
23.04.2024 | 14:52
ԱՄՆ Պետդեպը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, բռնությունների և խոշտանգումների կապակցությամբ
23.04.2024 | 14:41
Ադրբեջանն ավերել է Շուշիի Ղազանչեցոց հայկական գերեզմանոցը
23.04.2024 | 14:38
Փրկարարները Կապանում հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացրել
23.04.2024 | 14:37
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ին հայտարարություն ընդունել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 14:29
ՌԴ-ն համակարգված ռազմական և տեղեկատվական գործողություն է իրականացնում Խարկովի դեմ․ ISW
23.04.2024 | 14:19
Սահմանազատմանն առնչվող նիստ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 14-ին անցկացրել է հանդիպում-խորհրդակցություն լիբանանահայ մտավորականների հետ` 2022 տարին «Սփյուռքի տարի» հռչակելու առիթով. այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

«Այս օրերին բոլորիս համար լիբանանյան կյանքը դարձել է ահավոր` իր բոլոր երեսներով, սակայն մենք բոլորս մեր կյանքը միասնաբար պետք է շարունակենք` ընտանեկան, հավաքական եւ կազմակերպչական իմաստով»,- նշել է նա:

Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ «Սփյուռքի տարի» հռչակելը դարձել է հրամայական: Այն ճիշտ ժամանակին արված ճիշտ քայլ է:

«Պետք չէ սակայն բավարարվել հռչակագիրը հրապարակելով, այլ Սփյուռքի հարցը պետք է դառնա մեր մտածումների, մտահոգությունների, տագնապների, խոսքի, կազմակերպչական կյանքի կիզակետում: Այս ամենը ցույց է տալիս, որ Սփյուռքը վերակազմակերպվելու կարիք ունի: Վերակազմակերպում, այսինքն` վերանորոգում, վերաշխուժացում, այլ խոսքով՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություն»,- նշել է վեհափառը:

Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է, որ Սփյուռքը պետք է վերակազմակերպել և հզորացնել Հայաստանի, ժողովրդի ընդհանրական և գերագույն ձգտումների ու շահերի համար: