Մեր հայ գործընկերները նոր առաջարկներ են արել, մենք դրանք փոխանցել ենք Բաքվին․ Լավրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
Բոլորը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի շուրջ հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ նոր առաջարկներ է արել, դրանք ՌԴ-ն փոխանցել է Բաքվին։

«Սոչիում իսկապես սկզբունքային պայմանավորվածություն է եղել և մամուլի հետ շփումներում հույս է հայտնվել, որ այդ հանձնաժողովը կստեղծվի մինչ 2021 թվականի վերջը։ Սակայն կյանքն ավելի բարդ է։ Եվ միայն դրա ստեղծումն առաջընթաց համարելը բավարար չէ։ Սակայն մենք բանակցությունները շարունակում ենք։ Բառացիորեն երեկ խոսել եմ իմ հայ գործընկերոջ հետ, նրանք նոր առաջարկներ ունեին, մենք դրանք փոխանցել ենք Բաքվին, և կտեսնենք՝ ինչ անել, որպեսզի այն հնարավորինս շուտ գործի»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ կան տարաձայնություններ, սակայն Մոսկվայի դիրքորոշումն է՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ և պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակում լուծել բոլոր առաջնային խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան