Գրիգոր Մինասյանը բարձր պրոֆեսիոնալ է և Միքայել Մինասյանի հետ քաղաքական որևէ կապ չունի. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Անձամբ ճանաչում եմ Գրիգոր Մինասյանին և նրան համարում եմ բարձր պրոֆեսիոնալ իր ոլորտում: Կարծում եմ արդարադատության ոլորտը և նախարարությունը մեծ ձեռքբերում է ունեցել՝ նման պրոֆեսիոնալի իր շարքերը ներգրավելով»,- այս մասին Factor.am-ի ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը բազմիցս քննադատության է ենթարկվել իր վարած կադրային քաղաքականության համար և այժմ էլ քննադատվում է այն, որ արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը:

«Ես չէի ուզենա, որ այս որոշումը դիտարկվեր նախկինների և ներկաների համատեքստում: Նախ՝ այժմ պետական կառավարաման  համակարգում մեծամասնությունը երկար տարիների աշխատակիցներ են: Մեղավորություն չեմ տեսնում նրանում, որ որևէ պրոֆեսիոնալի ներգրավում ես աշխատանքների մեջ՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից:

Ի դեպ՝ Գրիգոր Մինասյանը կուսակցական չէ, չի էլ եղել և կատարելու է իր մասնագիտական պարտավորությունները արդարադատության նախարարությունում»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով՝ նույն ծնողներից ծնված լինելը բավարար չէ մարդկանց նույնացնելու համար, Գրիգոր Մինասյանը և Միքայել Միանսյանն իրար հետ քաղաքական որևէ կապ չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում: