«Փախե՞լ ա, գտե՛ք՝ դատե՛ք»․ ինչ է պատմում մայրը 8 ամիս անհետացած որդուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
Բոլորը

Նորիկ Մկրտչյանը բանակ է զորակոչվել 2021 թվականի փետրվարի 8-ին, ծառայել մինչև մայիսի 14-ը։ Այդ օրվանից ընտանիքը որդու մասին որևէ տեղեկություն չունի։ Նորիկը ծառայում էր Վարդենիսի N զորամասում․ հրամանատարությունը ևս լուր չունի, թե 8 ամիս շարունակ որտեղ է զինվորը։

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը Factor.am-ին հայտնեց, որ Նորիկը ուսումնական զորամասում ծառայություն է իրականացրել, պարբերաբար հեռախոսազանգի, նամակագրության միջոցով շփվել է ընտանիքի հետ, սակայն մայիսի 14-ից կապը կորել է և մինչ օրս ընտանիքը իրենց որդուց տեղեկություն չունի։

«Թե ինչ է պատահել՝ շատ առեղծվածային է։ Զորամասի հրամանատարությունը հայտնում է, որ մայիսի 18-ին են նկատել Նորիկի բացակայությունը, չգիտեմ՝ ոնց է այդպես հնարավոր ու շատ հակասական ինֆորմացիա են տալիս․ մեկն աում է՝ լուսադեմին է անհետացել Նորիկը, մյուսն ասում է՝ երեկոյան, մեկ ուրիշը ասում է՝ վրանում քնած են եղել 6 հոգի, արթնացել են, տեսել, որ Նորիկը չկա։ Այս պահին դասալքության դեպքով գործ է հարուցված, սակայն որևէ մեկը այլ վարկած չի քննում, որովհետև 8 ամիս շարունակ առանց աջակցության, առանց ծնողի իմացության, առանց ֆինանսավորման ուղղակի չէր կարող ինչ-որ մի տեղ թաքնվել։ Գերի ընկնելու որևէ տարբերակ չկա, որովհետև ինքը դիրքերում չի եղել, անգամ հրաժարվել է դիրքեր բարձրանալ, քանի որ նոր էր բանակ զորակոչվել և առաջին անգամ պետք է դիրքեր բարձրանար։ Այդ պայմաններում, բնականաբար, հոգեբանորեն չի հաղթահարել, հրաժարվել է, ասել է, որ չի կարող բարձրանալ, բայց թե ինչ է կատարվել, կարծում եմ, որ քննությունը պետք է պարզի,- պատմում է փաստաբանը։

Լուսինե Վիրաբյանը զարմանում է, եթե հետախուզման մեջ է Նորիկը, մի՞թե իրավապահ մարմիններն այնքան անկարող են, որ 8 ամիս շարունակ չեն կարողանում գտնել զինվորին։

Factor.am-ը խնդրի առնչությամբ հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն, իսկ մինչ այդ զրուցել ենք նաև Նորիկ Մկրտչյանի մոր՝ Լիլիթ Աղաբաբյանի հետ։

Մայրը որդու անհետացումից Factor.am-ին այլ մանրամասներ է պատմում, ասում է՝ զորամասից իրենց անգամ չեն տեղեկացրել, որ Նորիկը անհետացել է։ Լիլիթը ընդգծում է՝ որդին առողջական խնդիրներ էլ ուներ և այդ վիճակով ուղղակի չէր կարող դիրքեր բարձրանալ։ Մոր խոսքով՝ Նորիկն ինքն է խնդրել որոշ ժամանակ տրամադրել, սակայն հրամանատարը ստիպելով տարել է դիրքեր։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց, որ մայիսի 18-ին Ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանը ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

 

Մանամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան