«Վաղարշապատ» ԲԿ-ում 39-ամյա դատապարտյալ է մահացել
Հասարակություն
13.01.2022 | 10:26Հունվարի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 39-ամյա դատապարտյալ է մահացել: Նախնական վարկածով պատճառը եղել է սրտի կանգը։
«Դատապարտյալի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, նրան տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ էլ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը»,- Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ռոզա Վարդանյան