Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները՝ Հանրային ռադիոյում (ԹԱՐՄԱՑՎԱԾ)

Լուրեր

26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

16:26

«Արա քո քայլը և ՀՀԿ-ն կանի իր հետքայլը, արա քո քայլը և հուսահատությունը կանի իր հետքայլը,  այսօր ժամը 18:30-ին եկեք Ֆրանսիայի հրապարակ»,- օնլայն լրատվամիջոցների միջոցով հանրությանն ուղղված  իր ուղերձում կոչ արեց Փաշինյանը, ապա հայտարարեց․ «Հանրային ռադիոն նույնպիսի ստահոդ լրատվամիջոց է, ինչպես Հանրային հեռուստատեսությունը և մնացած բոլոր հեռուստաընկերությունները»։  

Այս պահին  Փաշինյանը և նրա աջակիցները  դուրս են եկել Հանրային ռադիոյի շենքից և շարունակում են իրենց երթը Երևանի Սայաթ-Նովա պողոտայով։ 

Հավելենք, որ  Հանրային ռադիո մուտք գործած ընդդիմադիրներրը կոտրել էին աշխատասենյակներից  մեկի  դուռը, ինչի կապակցությամբ Փաշինյանը  հայտարարեց, որ իրենք կփոխհատուցեն  բոլոր ծախսերը։

  


16:10

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պահանջեց իրեն Հանրային ռադիոյի ուղիղ եթերով ուղերձով դիմելու հնարավորություն տալ, հանրային ռադիոյի  լույսերը անջատվեցին։  Նիկոլ Փաշինյանի աջակիցները բորբոքված դիմեցին ռադիոյի աշխատակիցներին, նրանց, սակայն, հանգստացրեց Փաշինյանը՝ հորդորելով որևէ ագրեսիվ պահվածք չցուցաբերել։

Նրան  Հանրային ռադիոյի ուղիղ եթերով դիմելու հնարահավորություն, ըստ ամենայնի, չի ընձեռնվի։

Այս պահին նա պատրաստում է իր ուղերձի տեքստը, որը հանրայինի եթեր չունենալու դեպքում, կներկայացնի օնլայն լրատվամիջոցների միջոցով։ Հավելենք, որ այս պահին Հանրային ռադիոյի շենքը պաշարված է Փաշինյանի մեծաթիվ աջակիցների կողմից, մեծ քանակությամբ ընդդիմադիրներ էլ գտնվում են հենց Հանրային ռադիոյի շենքում։ Այս պահին  մի քանի ոստիկաններ գտնվում են երեթային ստուդիային հարակից միջանցքում։ 


15:49

Հանրային ռադիո մուտք գործած Նիկոլ Փաշինյանը եթերային ստուդիայից կապվեց  Հանրային ռադիոյի  տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ՝ պահանջելով իրեն տրամադրել ուղիղ եթեր, հեռախոսազրույցի ընթացքում ընդհանուր հայտարարի չգալուց հետո, եթերային ստուդիա մտավ ռադիոյի փոխտնօրենը և առաջարկեց Նիկոլ Փաշինյանի հետ ժամը 19:00-ին հարցազրույց անցկացնել, ինչին, սակայն, Փաշինյանը չհամաձայնեց: «Ժանրը, որի հետևից ես այստեղ եկել եմ, հարցազրույցը չէ, այլ ուղերձը ժողովրդին»,- իր  մերժումը հիմնավորեց Փաշինյանը։

Մի քանի րոպե տևած բանակցություններից հետո ռադիոյի փոխտնօրենը հեռացավ՝ իր ղեկավարության հետ հարցը քննարկելու նպատակով։ Փաշինյանի աջակիցները վանկարկում էին  «հի-մա, հի-մա»։  Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց Հանրային ռադիոյի նախկին աշխատակիցներին․«Ովքեր գիտեն այս սարքերը միացնելու ձևը, խնդրում եմ, եկեք, օգնեք մեզ՝ միացնելու այս սարքերը և 10 րոպեանոց ուղիղ եթեր ունենալ»,- դիմեց նա։ 


15:39

«Մենք որևէ մեկին որևէ վնաս տալու մտադրություն չունենք, սա մեր պայքարի՝ տոտալ մեդիաբլոկադայի դեմ ուղղված ակցիա է»,- հայտարարեց Հանրային ռադիոյի եթերային ստուդիա  մտած Նիկոլ Փաշինյանը։ Նա ներողություն խնդրեց Հանրային  ռադիոյի աշխատակիցներից պատճառված անհարմարության համար՝ նշելով, որ խորապես հարգում է նրանց բոլորին և ՀՀ հեռուստատեսային դաշտի բոլոր աշխատակիցներին: «Իմ բոլոր մեղադրանքները ուղղված են ոչ թե հեռուստատեսային դաշտի աշխատակիցներին, այլ բացառապես Սերժ Սարգսյանին և ՀՀԿ -ին, ովքեր շարունակում են ՀՀ քաղաքացիներին պահել ստրկության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նշենք, որ այդ հայտարարությանը ներկա են Հանրային ռադիոյի անվտանգությունն ապահովող Ոստիկանության աշխատակիցները, որոնք նշեցին, որ նմանապես հարգանքով էլ իրենք են վերաբերվում ընդդիմադիրներին և կոչ արեցին  նրանց լքել Հանրային ռադիոյի տարածքը։ 


15:30

Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները մերկ ձեռքերով գրոհեցին և մտան Հանրային ռադիո։ Մուտքին անվտանգությունը ապահովող ոստիկանը  փորձեց զենքի ուժով նրանց կասեցնել, սակայն  ընդդիմադիրները մտան  Հանրային ռադիոյի եթերային ստուդիա։

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Հանրային ռադիոյի աշխատակիցներից և Ոստիկանության աշխատակցից։ Այս պահին նա ռադիոյի եթերային ստուդիայում է և հայտարարություն է անում այն մասին, որ Հանրային լրատվամիջոցները  պատկանում են հանրությանը և պարտավոր են լուսաբանել բոլոր հանրային իրադարձությունները, այդ թվում՝ ընդդիմության այս օրերի պայքարը, ինչը  նրանց կողմից բոյկոտվում է։