4 նախապայման՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար․ Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահը հրապարակել է իրենց մոտեցումը

Լուրեր

16.04.2024 | 11:46
Համարեք, որ ես խուլ եմ. Ավինյանը` Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 11:42
Անի Խաչատրյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
16.04.2024 | 11:25
Աստված մի արասցե, մի օր Դուք կվարեք նիստերը, կմեկնաբանեք Ձեր ձևով. Ավինյանը` Երիցյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 11:19
Թբիլիսիում 14 մարդ է բերման ենթարկվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ
16.04.2024 | 11:08
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կանադացի փորձագետի մասնակցությունը
16.04.2024 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
16.04.2024 | 10:56
«Հլը ստեղ նայեք, ՔՊ-ի ու ՀՀԿ-ի տարբերուությունը ո՞րն է». Պեդրո Զարոկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 10:51
Իսրայելը խոստանում է պատասխանել Իրանի հարձակմանը
16.04.2024 | 10:40
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
16.04.2024 | 10:28
ՆԳՆ-ում ծավալուն բարեփոխումներ են իրականացվում, նպատակը՝ բարեվարք ոստիկանության ձևավորումն է․ Վահե Ղազարյանի ուղերձը
16.04.2024 | 10:18
Էրեբունի վարչական շրջանում միջին ճնշման գազատար է վնասվել
16.04.2024 | 10:09
Հայտնի է՝ ինչ հիմքով են ձերբակալել պատգամավորի հասցեին վիրավորանքներ հնչեցրած քաղաքացուն
16.04.2024 | 10:04
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
16.04.2024 | 09:55
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին ջրատար խողովակ է վթարվել
16.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Բոլորը

Թուրքիայում «Թալեաթ փաշայի» կոմիտեն հրապարակել է իր տեսակետներն ու առաջարկները Թուրքիայի և Հայաստանի միջև նոր էջ բացելու վերաբերյալ՝ կոմիտեի անունից հռչակելով 4 նախապայմաններ, որոնց կատարման դեպքում միայն պետք է Թուրքիան կարգավորի հարաբերությունները ՀՀ հետ։

Թուրքական Aydinlik–ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի առաջամարտիկներից համարվող կոմիտեի ղեկավար , Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանը այդ նախապայմանները ներկայացրել է ասուլիսում։

Ըստ թուրք նախկին պաշտոնյանի՝ այդ  նախապայմանները հետևյալն են․

«1. Հայաստանը պետք է անվերապահորեն կատարի 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ստորագրված հրադադարի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

2. Հայաստանն ու Թուրքիան պետք է հարգեն իրենց փոխադարձ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և հայտարարեն, որ ապրելու են խաղաղության մեջ։

3. Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության ճանաչումից։

4. Երկու երկրների միջեւ չպետք է թույլ տալ փոխադարձ ռազմական գործողություններ։ Այս համատեքստում Հայաստանի Շիրակի մարզում տեղադրված և թուրք ազգին նվաստացնող արձանը պետք է անհապաղ ապամոնտաժվի»։

 

Տաթև Ֆռանգյան