Ահաբեկիչը գնացել հասել է Ղազախստան, ի՞նչ անենք, ասենք՝ այնտեղ բռնապե՞տ է. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվին, որ գործ ունենք սադրիչ մեխանիզմների հետ, ինչպիսին, որ մենք տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում՝ մենք տեսանք գրոհայինների, ահաբեկչական խմբերի ներկայություն, որոնք տեղափոխվել էին Սիրիայից դեպի Ադրբեջան»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Երեկ տարածված տեղեկատվության համաձայն՝ Ղազախստանում կային գլխատված զինծառայողներ, իսկ գլխատումը որևէ առնչություն չունի խաղաղ գործողությունների հետ, գործ ունենք կազմակերպված ուժի հետ, դա նշանակում է, որ բոլորովին այլ պրոցեսներ կարող են ընթանալ, որոնք կարող էին ապագայում ազդել նաև մեր սահմանների վրա: Մեր շահերից էր բխում Ղազախստան զորախումբ ուղարկելը: Գիտեք, որ դրանից առաջ թյուրքալեզու պետությունների միասնական հայտարարություն եղավ, իսկ դա նշանակում է, որ մեր աչքի առաջ թուրքական աշխարհի հետ կապված փլիսոփայությունն ինչ-որ ուժեր փորձում են իրականություն դարձնել:

Գործ ունենք աշխարհաքաղաքական զարգացումների հետ, այդ խնդիրներն առնչվում են նաև ՌԴ անվտանգային շահերի հետ, և բնականաբար օր առաջ պետք է կանխվեր: Ինչ-որ տեղ կարող է դա բերել մեր սահմաններում իրավիճակի թուլացման»,- նշեց Քոչարյանը:

«Մենք զորախումբ ենք ուղարկել Ղազախստան… Մեր շփման գիծը պաշտպանելու էինք հարյուր խաղաղապահ զինակիցներո՞վ: Մենք այս խաղաղապահ առաքելությունն իրականացնում ենք՝ մեր շահերից ելնելով, կույր պետք է լինել՝ չտեսնելու համար մեր շահերը: ՌԴ-ն էլ հրադադարի ռեժիմ է ապահովում մեր հարավային մատույցներում: ՀՀ և ՌԴ հարաբերությունները պետք է լինեն խիստ գործընկերային և վստահելի, սա առիթ էր, որ Հայաստանը ցույց տա՝ չի խուսափում ՀԱՊԿ անդամ լինելուց»,- նշեց Քոչարյանը և հավելեց՝ ահաբեկիչը գնացել հասել է Ղազախստան, ի՞նչ անենք, ասենք՝ այնտեղ բռնապե՞տ է:

Մանրամասները՝ տեսանյութում: