Արթուր Ղազինյանին առաջադրելով՝ չեք կարող ստիպել պարտադրված ընտրություն կատարել․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ օրենքի 136-րդ հոդվածով սահմանվում է մշտական հանձնաժողովների նախագահների ու նրանց տեղակալների ընտրության մասը, իսկ հոդվածի 10-րդ մասը սահմանում է՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը 10-օրյա ժամկետում թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու, իսկ 11-րդ մասով սահմանվում է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվում է իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ։

«Պարզ չէ, թե ինչպես է կարգավորվում իրավիճակը, երբ հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում։ Մասնավորապես, ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովը տևական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ ու առաջանում է շահերի բախում»,- նշեց Գաբրիելյանը՝ հավելելով՝ նույն թեկնածուին անընդհատ առաջադրելով չեք կարող ստիպել պարտադրված ընտրություն կատարել:

Նրա խոսքով՝ այս նախագիծն ընդունելու դեպքում կկարգավորվի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 16 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել:

Մանրամասները՝ տեսանյութում: