Բողոքի ակցիան՝ աշխատանքը վերադարձնելու միջոց․ ի՞նչու են ազատվում Նորքի ինֆեկցիոնի աշխատակիցները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Նոր տարին՝ աշխատանքը կորցնելու վախով։ Այսօր առավոտյան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մի շարք աշխատակիցներ հավաքվել էին շենքի բակում ու ղեկավարությունից պահանջում էին բացատրել՝ ինչու են ազատվում աշխատանքից։

«Ասել են՝ դուրս եկեք աշխատանքից՝ ձեր դիմումի համաձայն․․․ Ծանուցումը գիտե՞ք ոնց է եղել։ Հեռախոսով։ Փաստաթղթով չի եղել, որ ապացուցենք։ Հեռախոսով եկել է, անունները կարդացել, ասել է»,-պատմում է աշխատակիցներից մեկը։

Ազատման վտանգի առաջ է կանգնել շուրջ 110 մարդ։ Աշխատակիցները նշում են, որ իրենց աշխատանքից որևէ դժգոհութուն չի եղել․ պատճառը չեն հասկանում։

«Մենք ոչ մի բանից տեղյակ չենք։ Մեզ ընդամենը 30-ին կանչել են ու ասել են՝ ազատվում ենք։ Բա մենք չլսե՞նք, տեսնենք ինչ են ասում վերջապես։ Կեսը ասում են՝ ազատված չեք, մյուսներն ասում են՝ ազատված ենք»։

Ըստ հիվանդանոցի տնօրենի խորհրդական Վիգեն Խաչատրյանի՝ ստեղծված իրավիճակի պատճառը հիվանդանոցի վերակառուցումն է․ մասնաշենքերը հին են․ սեյսմակայուն չեն։ Հիվանդանոցի ներկայացուցիչը վստահեցնում է՝ բանակցություններ են տարվում աշխատակիցներին աշխատանքով ապահովելու համար մինչև շինարարության ավարտը։

Աշխատակիցները հակադարձում են՝ մինչ բողոքի ակցիան ու խնդրի հանրայնացումը աշխատանքի տեղավորելու վերաբերյալ խոսք անգամ չի եղել․ պահանջել են ազատման դիմում գրել, իսկ դիմումի օրինակը լուսանկարել են, սակայն չեն լրացրել։

Հիվանդանոցի ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել հարցին՝ ինչո՞ւ աշխատակիցները պատշաճ չեն ծանուցվել, առավել ևս՝ չեն տեղեկացվել, որ նախատեսվում է նրանց այլ հիվանդանոց տեղափոխել աշխատանքի։

Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատողներին առաջարկվում է դիմում գրել, ազատվել աշխատանքից, և բարձրացված աղմուկից հետո միայն աշխատանքի վերաբերյալ խոստումներ են տրվում․ այս հարցերը մնում են օդում կախված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան