Ամասիայի ՔՊ-ականները դիմել են դատարան՝ պահանջելով նոր ընտրություններ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին ամենաշատ ձայները հավաքած, սակայն ինքնաբացարկ ներկայացրած ՔՊ-ականները նոր ընտրություններ նշանակելու պահանջով դիմել են վարչական դատարան։
Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանը։

Հիշեցնենք, որ Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին երեք քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն , «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը և ՀՀԿ-ն։

ՔՊ-ը ընդամենը 16 ձայնով էր առաջ անցել «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքից․ երկու քաղաքական ուժերն էլ ստանալու էին 6-ական մանդատ, սակայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, համաձայնության չգալով համայնքապետի պաշտոնի շուրջ, ինքնաբացարկ ներկայացրին՝ հրաժարվելով վերցնել մանդատները։

Նրանք ակնկալում էին, որ այդպիսով Ամասիայում նոր ընտրություններ կնշանակվեն, սակայն դրանք տեղի չունեցան, արդյունքում ՔՊ-ն իշխանության մաս չկազմեց, իսկ համայնքապետ 9 ձայնով ընտրվեց «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը։

Ջեմմա Հարությունյանի համայնքապետ ընտրվելուց հետո ՔՊ-ականները բողոքի ցույց էին անցկացրել Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց՝ նշելով, որ 9 մանդատով Ամասիայում չի կարող ձևավորվել իշխանություն և պետք է առնվազն 10 մանդատ։

Արմիկ Մովսիսյան