Պարզվում են Սպիտակ քաղաքի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Սպիտակ քաղաքի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը բացահայտելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 5-ին, ժամը 18:35-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Որովայնի առաջնային պատի թափանցող վնասվածք, կրծքավանդակի առաջնային և հետին պատի վնասվածք, ձախ ազդրի հետին մակերեսի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սպիտակ քաղաքի՝ 1989թ. ծնված բնակիչ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի համաքաղաքացին է՝ 31 տարեկան:

Նախնական տվյալներով՝ Սպիտակ քաղաքի 32-ամյա բնակիչը, նախկինում ձևավորված անբարյացկամ հարաբերությունների պատճառով, հունվարի 3-ին Սպիտակ քաղաքի «Զավոդի թաղ» կոչվող հատվածում վիճաբանել է 31-ամյա համաքաղաքացու հետ, որից վրեժխնդիր լինելու պատճառով, նույն օրը երեկոյան, քարով հարվածելով կոտրել է նրա  բնակարանի պատուհանների ապակիները:

Հիշյալ դեպքից օրեր անց՝ հունվարի 5-ին, փողոցում, կրկին վիճաբանություն է տեղի ունեցել համաքաղաքացիների միջև, որի ընթացքում 31-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել 32-ամյա համաքաղաքացու մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ վերջինս ստացել է վերոհիշյալ վնասվածքները:

Նախաքննության ընթացքում  կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, խուզարկություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին՝ 31-ամյա տղամարդուն, հայտնաբերելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն: