Ղազախստանի իշխանություններն ի վիճակի են ինքնուրույն հաղթահարել անկարգությունները՝ առանց ՀԱՊԿ-ի. Բլինքեն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ-ը կարծում է, որ Ղազախստանի իշխանություններն ի վիճակի են ինքնուրույն հաղթահարել անկարգությունները՝ առանց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներգրավման։ Այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը. գրում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա մենք հարցեր ունենք՝ կապված Ղազախստանի հրատապ օգնության խնդրանքի բնույթի հետ, մասնավորապես, թե ինչու է այն առաջ քաշվել: Մենք փորձում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ այդ հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ Ղազախստանի իշխանություններն ու Կառավարությունը, անշուշտ, տիրապետում են այն ներուժին, որը թույլ է տալիս պատշաճ կերպով վարվել բողոքի ակցիաների հետ՝ հարգելով ցուցարարների իրավունքները և պահպանելով օրենքն ու կարգը»,- ասել է Բլինքենը։

«Այնպես որ, անհասկանալի է, թե ինչու են Ղազախստանի ղեկավարները արտաքին օգնության կարիք զգում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կոչ է անում ՀԱՊԿ խաղաղապահներին և Ղազախստանի անվտանգության ուժերին հարգել ցուցարարների իրավունքները։ Միաժամանակ, Բլինքենը կարծիք է հայտնել, որ Ղազախստանում ծավալված անկարգությունների հիմքում ընկած են տնտեսական և քաղաքական պատճառներ։

«Մենք, իհարկե, կոչ ենք անում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին և Ղազախստանի իրավապահ մարմիններին հարգել մարդու միջազգային իրավունքները, խաղաղ կարգավորմանն աջակցող չափանիշները», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ընդգծելով, որ իրենք շատ անհանգստացած են Ղազախստանում դեռևս գործող արտակարգ դրության կապակցությամբ: «Մենք հորդորել ենք հանրապետության իշխանություններին  իրավիճակին համաչափ արձագանքել, այնպես, որ ապահովվի ցուցարարների իրավունքները», – ասել է Բլինքենը, ապա հավելել. «Ուրեմն այս ճգնաժամը պետք է ունենա մարդու իրավունքները հարգող լուծում: Միևնույն ժամանակ, մենք հստակեցրել ենք, որ դատապարտում ենք ցանկացած կողմից կիրառվող բռնությունը, ներառյալ՝ պետական ​​և կառավարական հաստատությունների դեմ ուղղված»: