Անկախությունից ի վեր ԱՄՆ-ը եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Լուրեր

19.04.2024 | 14:56
Հայտնաբերվել է մահվան ելքով վթարի գործով հետախուզվողը․ վերջինս կալանավորվել է
19.04.2024 | 14:45
CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված
19.04.2024 | 14:43
«Արմավիր» ՔԿՀ-ի խցերում խուզարկություններ են կատարվել
19.04.2024 | 14:32
Արդարադատության նախարարությունում ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության INL տնօրենի գլխավորած պատվիրակությանը
19.04.2024 | 14:21
«Մազերիցս բռնած գլուխս տվել է պատին»․ ինչո՞ւ են վկաները մեղմում ցուցմունքները
19.04.2024 | 14:13
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում․ 35-ամյա երիտասարդը ձերբակալվել է
19.04.2024 | 14:02
ԱՄՆ Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
19.04.2024 | 14:00
Երեք օր առաջ  ԱՆ-ում  և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ
19.04.2024 | 13:57
Թուրքիայում պարենային գնաճը 13 անգամ գերազանցում է ՏՀԶԿ-ի երկրների միջին ցուցանիշը
19.04.2024 | 13:46
Լեհաստանում երկու կասկածյալ է ձերբակալվել Վիլնյուսում Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովի վրա հարձակման գործով
19.04.2024 | 13:38
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
19.04.2024 | 13:31
Ապրուստիս միակ միջոցն է, 100 հազար դրամ էլ տուգանք ունեմ, ո՞նց եմ մուծելու․ առևտրական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 13:25
Ադրբեջանում «Արևմուտքի հետ կապերի» համար լրագրող է ձերբակալվել
19.04.2024 | 13:16
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ Ազնավուրին
19.04.2024 | 13:07
Առգրավված ապրանքը տանում ենք հատուկ վայր․ Արամ Գյուլզադյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Անկախությունից ի վեր, ԱՄՆ եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը, որը մշտապես նեցուկ է եղել երկրում իրականացվող զարգացման ու բարեփոխումների ծրագրերին։

Հայաստանը կարևորում է նաև ԱՄՆ ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։

Կարող ենք վստահաբար արձանագրել, որ երեսունամյա մեր փոխգործակցությունը հիմնված է ընդհանուր արժեհամակարգի վրա․ մարդու իրավունքների պաշտպանություն, հավատարմություն ժողովրդավարական սկզբունքներին ու իրավունքի գերակայությանը:

Գոհունակությամբ ենք ընդգծում, որ 2019 թվականին հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվեցին նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի և լիահույս ենք, որ այն նոր լիցք կհանդիսանա մեր պետությունների փոխգործակցության օրակարգում։

ԱՄՆ-ի՝ որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ջատագովի վառ ապացույցն է Հայոց ցեղասպանության ճանաչումը: 2020 թվականին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձևերը, 2021թ․-ի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի հայտարարությունը նշանակալից քայլ էր մարդու իրավունքների գերակայության ապահովման, պատմական արդարության վերականգնման և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։

ԱՄՆ եղել է Հայաստանի կողքին՝ մեր ժողովրդի համար կարևոր բազմաթիվ իրադարձությունների ժամանակ։ Հայաստանն իր համեստ ներուժով մասնակցել ու աջակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղության ու անվտանգության հաստատման ամերիկյան նախաձեռնություններին։

Մեր երկկողմ հարաբերություններում իր անգնահատելի ներդրումն է ունեցել ամերիկահայությունը, որն իր ակտիվ գործունեությամբ կապող կամուրջ է հանդիսանում մեր պետությունների միջև:

Lիահույս ենք, որ փոխշահավետ համագործակցությունը նորանոր ձեռքբերումներ կունենա ապագայում` ի շահ մեր երկու ժողովուրդների»,- ասված է հաղորդագրությունում: