Ռումբի մասին ահազանգ, բախում և բանավեճ. լարված իրավիճակ՝ Փարաքարի ավագանու նիստին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Փարաքարում այսօր իրավիճակը կրկին լարված է։ Հերթական անգամ ավագանու նիստ էր գումարվել համայնքապետ և ավագանի ընտրելու համար, սակայն այն ընդամենը մի քանի րոպե տևեց։

Նիստը բացեց ավագանու անդամներից ամենատարեցը՝ արձանագրելով, որ ներկա է ավագանու 11 անդամ, ինչը նշանակում է՝ քվորում կա և նիստը պաշտոնապես բացված է համարվում։ Սակայն քիչ անց դահլիճ մտած ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ դուռը փակված է եղել և իրենց թույլ չեն տվել մտնել նիստերի դահլիճ։ Թեժ բանավեճ սկսվեց ընդդիմադիր և իշխանական ուժերի միջև։ Նիստն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Այդ ընթացքում ինչ-որ մեկն ահազանգել էր, թե, իբր, շենքում ռումբ կա տեղադրված։ Ժամանեցին արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, որոնք շան օգնությամբ որոնողական աշխատանքներ իրականացրին, սակայն պայթուցիկ չհայտնաբերվեց։

Մինչ այդ՝ վաղ առավոտից Փարաքարի համայնքապետարանի շենքի բակում հավաքված էին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները և ցանկանում էին մտնել շենք, ինչը թույլ չտվեցին հավաքված մեծ թվով ոստիկանները: Նրանց միջև բախում տեղի ունեցավ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ։ Կուսակցությունը իրենց համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի օգտին 10 կողմ ձայները հաշվի առնելով՝ նրան հռչակել է համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրանից հետո ավագանու մնացած 11 անդամները, այդ թվում՝ ՔՊ-ական, 11 ձայնով համայնքապետ էին ընտրել Դավիթ Մինասյանին, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

Ռոզա Վարդանյան