Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի Յունան հարավարևմտյան նահանգում այսօր 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Լինցզյան քաղաքում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նինլան գավառի տարածքում, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժել է առնվազն 15 մարդ, հաղորդել Է տարածաշրջանի սեյսմոլոգիական վարչությունը: