Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է երկխոսության համատեղ մեխանիզմ ձևավորել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Պաշտոնական Անկարան Վաշինգտոնին տեղեկացրել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության համատեղ մեխանիզմ ձևավորելու պատրաստակամության մասին։ Այս մասին «Անադոլու» գործակակությանն ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Նրա խոսքով՝ տվյալ մեխանիզմի շրջանակում կարող են քննարկվել ոչ միայն խնդրահարույց հարցերը, այլև միջազգային օրակարգի արդիական հարցեր, օրինակ՝ իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում, Հարավային Կովկասում, Արևելյան Միջերկրականում։

«Վաշինգտոնին ուղղված Թուրքիայի ԱԳՆ նամակում կան կոնկրետ առաջարկներ այդ մեխանիզմի, աշխատանքի սկզբունքների շուրջ։ Մենք հանդես ենք գալիս ԱՄՆ-ի հետ երկխոսության խթանման օգտին՝ փոխադարձ հարգանքի և շահերի համակցության սկզբունքների հիման վրա»,- ասել է Քալընը։

Նա նշել է, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի կապերը հիմնվում են ռազմավարական գործընկերության պատմական հիմքի վրա, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակում։

Էրդողանի խոսնակն ասել է, որ այսօր խոսում են երկու-երեք հարցի մասին, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները տարբեր են։

«Անկարայի և Վաշինգտոնի համագործակցությունը «թունավորող» գործոններից մեկն ամերիկյան աջակցությունն է RKK-YPG ահաբեկչական կազմակերպության սիրիական թևին։ Այս սխալ ընթացքը շարունակվել է Բարաք Օբամայի նախագահությունից ի վեր։ Մենք շարունակում ենք ԱՄՆ-ին հասցնել մեր անհանգստությունը այդ հարցի շուրջ»,- ասել է Էրդողանի խոսնակը՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների վրա՝ դրանք անվանելով «անօրինական ու անարդար»։

Էմմա Չոբանյան