Էրդողանի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին խոչընդոտ չկա

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, անվտանգության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը «Անադոլու» գործակալության հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան 1990-ականներին փակել է Հայաստանի հետ սահմանը ի պատասխան Երևանի՝ «Ադրբեջանի նկատմամբ օկուպացիոն քաղաքականության»։

«44-օրյա պատերազմի արդյունքում Ղարաբաղի խնդիրը դուրս եկավ, իսկ դա նշանակում է, որ հարաբերությունների կարգավորման բանակցությունների ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի մնացել։ Նախագահ Էրդողանը հենց սկզբից ասում էր, որ Թուրքիայի և Հայաստանի երկխուսությունն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զուգահեռ հարցեր են։ Այսօր կողմերն արդեն նշանակել են հատուկ ներկայացուցիչների երկխոսության համար։ Կարծում եմ, որ գործընթացը շարժվելու է կառուցողական ու արագ։ Հայկական կողմն ունի համապատասխան կամք, Անկարայի դիրքորոշումը ևս չափազանց բաց է»,- ասել է Քալընը։

Նա նշել է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չունի։

«Իհարկե, մենք ցանկանում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում հարևան պետության հետ։ Դա առաջին հերթին համապատասխանում է Հայաստանի շահերին․ ոչ մեծ երկրի՝ առանց ելքի դեպի ծով ու ոչ մեծ բնակչությամբ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապերի հաստատումն օգուտ կբերի հատկապես հայ ժողովրդին»,- ասել է Էրդողանի խոսնակը։

Միաժամանակ, Քալընը հայտարարել է, որ հայկական սփյուռքը «պետք է կշռադատված վերաբերվի Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությանը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հարցում», որը Քալընը, թուրքական թեզերին համահունչ, անվանել է «հորինված»։

«Որոշակի իրադարձությունները ցեղասպանություն անվանելը ոչ մեկին օգուտ չի տալիս։ Հարավային Կովկասում նոր էջ է բացվել, և սփյուռքը պետք է գիտակցի դա»,- ասել է Քալընը։

Էմմա Չոբանյան