Թուրքիան ռուսական C-400-ին փոխարինող նոր ՀՕՊ համակարգեր է ստեղծում

Լուրեր

17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
Բոլորը

Թուրքիայում ներկայացնում են նոր մշակումներ 2022 թվականի հակաօդային պաշտպանության համակարգերի ծրագրերի շրջանակում։ Lenta-ն, վկայակոչելով թուրքական Sabah-ին, գրում է, որ հեռանկարային համալիրները կարող են փոխարինել ռուսական C-400 և ամերիկյան Patriot համակարգերին։

Հրապարակման մեջ նշվում է, որ 2022 թվականին նոր մշակումներ են հայտնվելու HİSAR և SİPER զենիթահրթիռային համակարգերի ստեղծման ծրագրերի շրջանակում։ Իրենց հերթին, HİSAR A + և HİSAR O + համակարգերն արդեն անցել են փորձարկումները։

«Այսպիսով, Թուրքիան մեկ քայլ ավելի մոտ կլինի SİPER հակաօդային պաշտպանության համակարգին, որը կհայտնվի որպես S-400 և Patriot համակարգերին այլընտրանք»,- գրում է թուրքական պարբերականը։

Հեռանկարային ՀՕՊ-ի շահագործումը նախատեսվում է 2023 թվականին։

Ավելի վաղ էլ Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ SIPER ՀՕՊ համակարգը կարող է գերազանցել S-400 հակաօդային պաշտպանության համակարգին։ Նա նաև պատմել էր թուրքական ՀՕՊ համակարգերի ստեղծման առաջընթացի մասին՝ նշելով, որ Անկարան մշակում է մինչև 100 կմ հեռահարությամբ համալիր և մոտենում C-400 անալոգի ստեղծմանը։

Էմմա Չոբանյան