Սեյրան Օհանյանը՝ Փաշինյան-Արայիկ Հարությունյան հեռակա բանավեճի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պատերազմից հետո թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պարտված իշխանությունները գտնվում են պարտադրանքի, ճնշումների ներքո: Նախկինում նրանք ամեն ինչ անում էին իրար պաշտպանելու համար, բայց պատերազմի ժամանակ և պատերազմից հետո իրավիճակն այլ է՝ կախված ռազմական կառավարման շրջանակներում իրենց ունեցած հնարավորություններից ու եղած ձախողումներից»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Արցախի ժողովուրդն անկախության հռչակման շրջանակներում որոշել է, որ չի լինելու Ադրբեջանի տարածքում, այլ պետք է լինի ինքնորոշված, հիմա ՀՀ ղեկավարը, որը բացարձակ չի տիրապետում բանակցային գործընթացներին, նշում է, որ այն ժամանակ էլ որոշված էր, որ Արցախն ինքնուրույն չի լինելու կամ Ադրբեջանի կազմում է լինելու: Այս դեպքում Արցախի ղեկավարի և ժողովրդի ընդվզումը տեղին է: Արայիկ Հարությունյանը, որ դե ֆակտո Արցախի նախագահն է, ինչպես նաև Արցախի ԱԺ-ն որոշել են հայտարարությամբ հանդես գալ, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը որոշում են արցախցիները, և թող ոչ ոք չնեղանա»,- նշեց Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան – Արայիկ Հարությունյան հեռակա բանավեճին:

Նրա դիտարկմամբ՝ հայաստանցի – արցախցի հարթակում մշտապես այն մարդիկ են փորձել պառակտում մտցնել, ովքեր շահարկում են այդ հարցը:

Օհանյանն ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքի դիտարկմամբ՝ Արցախի ինքնորոշումն այլընտրանք չունի:

Մանրամասները՝ տեսանյութում: