Դոնալդ Թրամփն իր վարած թվիթերյան դիվանագիտությամբ լարում է իրադրությունը. Ռուբեն Սաֆրաստյանը՝ Սիրիայի շուրջ իրադրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Պահը լարված է, և միտումներ կան, որ ավելի կարող է լարվել: Խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան բացահայտ հայտարարել են, որ հարձակվելու են Սիրիայի վրա: Ռուսաստանն էլ հայտարարել է, որ Սիրիայի վրա ցանկացած հարված անպատասխան չի մնա. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով տարածաշրջանային գործընթացներից և հնարավոր զարգացումներից:

«Սա ընդհանուր պատկերն է, բայց խորը նայելու դեպքում, կտեսնենք, որ լավատեսության հիմքեր կան: Դա այն է, որ կապը ՌԴ և ԱՄՆ ԶՈՒ-երի միջև կա: Սա դրական է և հույս ունեմ, որ այս միտումը կարող է մեծապես նպաստել, որ տեղի չի ունենա ամենաանցանկալին, ամենավտանգավորը՝ ուղղակի բախում ամերիկյան և ռուսական զորքերի միջև»,- ասաց  նա:

Սաֆրաստյանը նկատեց, որ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփն իր վարած թվիթերյան դիվանագիտությամբ լարում է իրադրությունը. «Սա շատ վտանգավոր է»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: